Գլխավոր տեղեկություն
Համար
N 830-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.03/55(645) Հոդ.900
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 830-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչներ)` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 23.07.09 N 860-Ն)

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված պաշտոնատար անձանց սպասարկելու նպատակով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների կարիքների համար ձեռք բերված ծառայողական ավտոմեքենաների`

ա. վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ,

բ. պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները,

գ. գնելու պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով),

դ. կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն սահմանումների տարեկան նորմաները հաստատելու մասին» N 957-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետը (8.5 տարի).

3) սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և (կամ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» կետով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ մեքենաների ձեռքբերման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առավելագույն գները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից.

5) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված առավելագույն գների չափերում սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում փոփոխություններ կատարվելու դեպքում մարմնի կողմից ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման ծախսերը չեն կարող գերազանցել`

ա. ձեռքբերման պահին գործող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծառայողական մեքենաների ձեռքբերման առավելագույն գնի չափը,

բ. այդ ձեռքբերումը կատարելու նպատակով տվյալ մարմնի գծով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գումարը:

(2-րդ կետը լրաց. 05.09.13 N 950-Ն, փոփ. 08.06.18 N 641-Ն)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող 2009 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառել միայն շահագործման ժամկետը գերազանցած ծառայողական ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ և դրանց փոխարեն նույն քանակը չգերազանցող ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել սույն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 24-ի N 830-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 23.07.09 N 860-Ն, խմբ. 16.09.10 N 1242-Ն)

NN
ը/կ

 

Շարժիչի աշխա-տանքային առավե-լագույն ծավալը
(լ)

(սյունակը հանվել է
05.09.13
950-Ն)

Երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը
(ամիս)

1

2

3

 

5

 

ԽՈՒՄԲ I

1.

Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ

3,5

 

36

2.

Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների պաշտոններ զբաղեցնող անձինք

3.

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներ

4.

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձինք

 

ԽՈՒՄԲ II

1.

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող պետական իշխանության մարմինների ղեկավարներ չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ I խմբի 1-ին կետում նշվածների

2,2

 

24

2.

Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձինք

3.

Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք և 2-րդ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձինք` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց

4.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք

5.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն

     

6.

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար

7.

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար

 

ԽՈՒՄԲ III

1.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետեր

1,8

 

18

2.

(կետն ուժը կորցրել է 19.03.15 N 253-Ն)

3.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

4.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ

5.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների, հարկային տեսչությունների և մաքսատների պետեր

6.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության պետեր

7.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի դատախազ, Երևան քաղաքի համայնքների դատախազներ, Հայաստանի Հանրապետության մարզերի դատախազներ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալներ, կայազորների զինվորական դատախազներ

     

8.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ և մարզային փրկարարական վարչությունների պետեր

9.

Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների պաշտոն զբաղեցնող անձինք

 

ԽՈՒՄԲ IV

1.

Պետական իշխանության մարմինների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ

1,8

 

18

2.

Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սպասարկման համար հատկացվող ավտոմեքենաներ

 

ԽՈՒՄԲ V

1.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար

մինչև 6,0

 

36- 60

2.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության, ռազմական ոստիկանության պետեր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, օպերատիվ, հետախուզության, ինժեներական զորքերի, թիկունքի, սպառազինության, մարտական պատրաստության, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների, ներքին անվտանգության բաժնի պետեր, զորքերի (ուժերի) միավորված խմբավորման հրամանատար

մինչև 4,0

 

36-60

3.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ, աշխատակազմից դուրս առանձնացված և աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանումների, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների վարչական ապարատների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սույն կետում թվարկված պաշտոններին հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք

մինչև 2,0

 

36-60

(հավելվածը լրաց. 23.07.09 N 860-Ն, խմբ. 16.09.10 N 1242-Ն, փոփ. 05.09.13 N 950-Ն, փոփ., լրաց. 19.03.15 N 253-Ն, լրաց. 10.11.16 N 1150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան