Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2018 թվականի N 561-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի մայիսի 13-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Սոչիի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Տիգրան Ավինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Ազատյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արման Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Զոհրաբ Մնացականյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Մարատ Մելիքյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

5) Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

6) Հրաչյա Հարությունյանինը, Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Կարեն Սիմոնյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության 2018 թվականի պետական բյուջեով սահմանված գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(1-ին կետը փոփ., լրաց. 02.07.18 N 897-Ա)

2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

3. Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 24

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
մայիսի 24-ի N 561-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան

 

- ՀՀ վարչապետ

   

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ

   

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

   

Վ. Տողանյան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Վ. Ներսեսյան

- ՀՀ վարչապետի օգնական

Ա. Մխիթարյան  - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
   

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

   

Հ. Հարությունյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

   

Ա. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ (09.05.2018 թ.-14.05.2018 թ.)

   

Մ. Մելիքյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության առաջին քարտուղար (09.05.2018 թ.-14.05.2018 թ.)

   

Տ. Մեհրաբյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

   

Կ. Ազատյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր

Ն. Զաքարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
   

Ա. Շահինյան

- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

   

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ա. Գասպարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Կ. Սիմոնյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ա. Հակոբյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Գ. Թումասյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (10.05.2018 թ.-14.05.2018 թ.)

   

Լ. Առաքելյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Անդրեասյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

   

Զ. Հարոյան

- «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Նազարյան

- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Հովհաննիսյան

- «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Թ. Հակոբյան

- «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

   

Մ. Ասատրյան

- «Նյուզ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

   

Գ. Գևորգյան

- «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Հ. Քյուրքչյան

- «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 02.07.18 N 897-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2018, N 897-Ա 03.08.2018, N 561-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան