Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-292-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2013-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1075
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-155-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածում.

ա. «Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (համանախագահ)» բառերը փոխարինել «Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (նախագահ)» բառերով.

բ. «Ռիչարդ ԳՈԼԴՄԱՆ «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ (համանախագահ)» բառերը հանել.

գ. «Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի համալսարանական ծրագրերի ավագ համակարգող» բառերը փոխարինել «Լուսինե ԹԱՆԳՅԱՆ Հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի փոխնախագահ» բառերով.

2) հրամանագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված 2-րդ հավելվածում.

ա. «Վազգեն ՄԵԼԻՔՅԱՆ ՀՊՃՀ-ի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Արամ ՍԱԼԱԹՅԱՆ «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի տնօրեն» բառերով.

բ. «Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ» բառերը փոխարինել «Հարություն ԹԵՐԶՅԱՆ ՀՊՃՀ-ի բազային լաբորատորիայի գիտական ղեկավար» բառերով.

գ. «Երվանդ ԶՈՐՅԱՆ «Սինոփսիս» ընկերության Էս Ջի բաժանմունքի գլխավոր ճարտարագետ» բառերը փոխարինել «Արման ՔՈՒՉՈՒԿՅԱՆ ԵրՄՄՀԳԻ-ի փոխտնօրեն» բառերով։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 6

Երևան

ՆՀ-292-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան