Գլխավոր տեղեկություն
Համար
N 534-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

3 մայիսի 2018 թվականի N 534-Ա

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված աշխատանքների գնման ընթացակարգի նկատմամբ չկիրառել 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված՝ համաձայնագրի կնքմանը վերաբերող ժամկետային պահանջը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ գնման ենթակա աշխատանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքները:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

      

2018 թ. մայիսի 4

Երևան

         

     

    

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մայիսի 3-ի N 534-Ա որոշման

      

Ց Ա Ն Կ

    

ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

       

NN
ը/կ

Գնման առարկայի անվանումը

Համաձայնագրերի

գինը

ծածկագիրը

1.

Թաիրովի միջնակարգ դպրոցի վերանորոգում

125360000

N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/02

2.

ՀՀ Արմավիրի մարզի Շենիկի համայնքի մշակույթի տան հիմնանորոգում

18636700

N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/01

          

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան