Գլխավոր տեղեկություն
Համար
N 440-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.23/34(1392) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 6 հավելվածի «IV. Բերդի տարածաշրջան» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է նաև Բերդի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողներին հավասարեցված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, որի արդյունքում «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալային ընդհանուր ֆոնդը նախատեսել 70 մահճակալ, որը ներառում է մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վիրաբուժական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի և N 1 թերապևտիկ բաժանմունքների մահճակալները:».

2) 4-րդ կետի երկրորդ պարբերության աղյուսակում՝

ա. «Մահճակալների առաջարկվող թիվը» սյունակում առաջին «8» թիվը փոխարինել «5» թվով, «6» թիվը՝ «9» թվով, իսկ «30» թիվը՝ «70» թվով,

բ. «Ընդամենը» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«

N 1 թերապևտիկ բաժանմունք

-

-

40

».

 

3) 9-րդ կետի առաջին պարբերությունում՝

ա. «, «Բերդի բժշկական կենտրոն» բառերը հանել,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:».

4) 9-րդ կետում «234» թիվը փոխարինել «274» թվով, իսկ «30՝ Բերդ,» բառերը` «70՝ Բերդ,» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում և կառուցվածքում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան