ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2018 թվականի N 461-Ա
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «Հայաստանի Հանրապետության ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակից, որպես նվիրատվություն, ընդունել «Նիսան» մակնիշի, Terrano NTP3 SUV տիպարի (նույնացման համարը՝ KA2409361 0A, թողարկման տարեթիվը՝ 2003 թ., թափքի տեսակը՝ ունիվերսալ թափքով ամենագնաց), 2.750.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և այն, որպես պետական սեփականություն, սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կազմակերպության հետ նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և ավտոմեքենայի պետական հաշվառման աշխատանքների կատարումը՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 16 Երևան |