Գլխավոր տեղեկություն
Համար
N 452-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.25/35(1393) Հոդ.608
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «համապատասխանության գնահատման նշանակված մարմինները» բառերը փոխարինել «համապատասխան նշանակված փորձարկման լաբորատորիաները (այսուհետ` լաբորատորիաներ)» բառերով և «Համապատասխանության գնահատման մարմիններին» բառերը՝ «Փորձարկման լաբորատորիաներին» բառերով.

2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ պետական գրանցման վկայական ստանալու համար հայտատուն լաբորատորիային է տրամադրում տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխան փաստաթղթերը:».

3) որոշման 2-րդ կետում՝

ա. «մարմիններին» բառը փոխարինել «լաբորատորիաներին» բառով,

բ. կետը լրացնել «Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լաբորատորիայի կողմից՝ ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա: Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող տվյալ արտադրանքի բոլոր ցուցանիշների փորձարկումներն ապահովելու նպատակով լաբորատորիան կարող է պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատորիաների հետ:» բառերով.

4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ոչ ամբողջական լինելու, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող պարենային արտադրանքի մասով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, իսկ ոչ պարենային արտադրանքի մասով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից մեկօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին և առաջարկվում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառվում է անճշտությունների, սխալների, վրիպակների վերացումից հետո՝ եռօրյա ժամկետում:

2.2. Սույն որոշման 2.1-ին կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու դեպքում արտադրանքի գրանցման վկայականի հերթական համարը և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը չեն ներառվում Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, իսկ սահմանված ժամկետից հետո ներկայացված գրանցման մասին դիմումը դիտարկվում է որպես նոր դիմում:».

5) որոշման հավելվածի 10-րդ կետը «կոդը» բառից հետո լրացնել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան