ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2018 թվականի N 413-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մամիկոնյանց 39 ա հասցեում գտնվող շենքից 1-ին հարկի 216.6 քառ. մետր մակերեսով, 2-րդ հարկի 287.6 քառ. մետր մակերեսով, 7-րդ հարկի 312.0 քառ. մետր մակերեսով և 8-րդ հարկի 50.45 քառ. մետր մակերեսով, 8251,37 հազ. դրամ սկզբնական արժեքով տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` սահմանելով, որ դրանց հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն որոշման 1-ին կետում նշված շենքի 6-րդ հարկի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ միջոցների հատկացման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|