Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2018-07.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 411-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում գտնվող շենք-շինություններից 37558685 դրամ կադաստրային արժեքով ու 1181.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով (այդ թվում՝ նկուղ 325.2 քառ. մետր) երկհարկանի ուսումնական մասնաշենքը, 818496 դրամ կադաստրային արժեքով ու 20.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահեստը, 3975552 դրամ կադաստրային արժեքով ու 98.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով արհեստանոցը և 13205106 դրամ կադաստրային արժեքով ու 276.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակները (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) երկամսյա ժամկետում «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 58/0014 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 13

Երևան