Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.18/33(1391) Հոդ.574
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 418-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 ցուցակը`

ա. «Ացետիլմեթադոլ» բառից հետո լրացնել «Ացետիլֆենտանիլ» բառով,

բ. «Բուտալբիտալ» բառից հետո լրացնել «Բուտիրֆենտանիլ (BF)» (N-ֆենիլ-N[1-(2-ֆենիլէթիլ)պիպերիդին-4-իլ]բութանամիդ)» բառերով,

գ. «Մեթիլդիհիդրոմորֆին» բառից հետո լրացնել «Մեթօքսետամին (MXE)» բառերով,

դ. «DMBA(O)-CHMO-(1-կարբամոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1-(ցիկլոհեքսիլմեթիլ)- 1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ» բառերից հետո լրացնել «U-47700 (3,4-դիքլոր-N-[(1R,2R)-2-(դիմեթիլամինո) ցիկլոհեքսիլ]-N-մեթիլբենզամիդ)» բառերով.

2) N 2 ցուցակում «Սոմբրևին» բառը փոխարինել «Պրոպանիդիդ» բառով.

3) N 3 ցուցակում`

ա. «Հեքսամիդին» բառը փոխարինել «Պրիմիդոն» բառով,

բ. «Պիպրադոլ» բառը փոխարինել «Պիպրադրոլ» բառով,

գ. «Դիազեպամ» բառից հետո լրացնել «Դրոնաբինոլ» (միայն (-)-տրանս-դելտա-9-տետրահիդրոկանաբինոլ) ստերեոիզոմերը)» բառերով.

4) N 3 ցուցակից հանել «Ազաֆեն», «Ալիմեմազին», «Էրգոտալ», «Թիորիդազին», «Տոֆիզոպամ» և «Մեբիկար» բառերը.

5) N 4 ցուցակը «Նատրիումի քլորիդ, ուռանիլի նիտրատ և 4-քլորբենզալդեհիդ պարունակող հեղուկներ» բառերից հետո լրացնել «4 անիլինո-N-ֆենէթիլպիպերիդին (ANPP)» և «N-ֆենէթիլ-4-պիպերիդոն (NPP)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան