ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2018 թվականի N 374-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում 2018 թվականի մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը կազմակերպել և անցկացնել միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց «Պետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և պատերազմական ժամանակ՝ խորհրդարանական կառավարման և միջգերատեսչական համագործակցության պայմաններում» թեմայով (այսուհետ՝ միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց):
2. Հաստատել`
1) միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին ներգրավվող մարմինների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի պատշաճ կազմակերպման ու անցկացման գործընթացը.
2) մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը հաստատել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի ծրագիրը և անցկացման ժամանակացույցը՝ դրանց հաստատումից հետո եռօրյա ժամկետում ապահովելով ծրագիրը և ժամանակացույցը դասընթացին ներգրավվող մարմիններին ներկայացնելը:
4. Հանձնարարարել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին ներգրավված մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացին մասնակցող պաշտոնատար անձանց տվյալները.
2) 2018 թվականի մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը ապահովել միջգերատեսչական վերապատրաստման դասընթացի մասնակիցների պատշաճ մասնակցությունը դասընթացին՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 |
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Դասընթացի անվանումը |
Պետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և պատերազմական ժամանակ՝ խորհրդարանական կառավարման և միջգերատեսչական համագործակցության պայմաններում |
Անցկացման ժամանակը և տևողությունը |
2018 թ. մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը 8 շաբաթ, 160 ակադեմիական ժամ (մեկ ակադեմիական ժամը՝ 40 րոպե) |
Նպատակային խումբը |
«Շանթ-2018» զորավարժությունում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալ, վարչության պետ և հավասարազոր այլ պաշտոնատար անձինք, որոշ մոդուլներին նաև՝ փոխմարզպետներ) |
Դասընթացի նպատակը |
Նպաստել պետությունը խաղաղից պատերազմական դրության տեղափոխելու գործընթացում ներգրավվող պետական մարմինների ներկայացուցիչների գիտելիքների զարգացմանն ու փոխանակմանը: |
Դասընթացի խնդիրները |
1. Ապահովել նպաստավոր կրթական միջավայր՝ միջգերատեսչական ձևաչափով ունկնդիրների միասնական գիտելիքների ձևավորման և փոխանակման համար |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
ՀՀ Արարատի մարզպետարան
ՀՀ Արմավիրի մարզպետարան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ Լոռու մարզպետարան
ՀՀ Կոտայքի մարզպետարան
ՀՀ Շիրակի մարզպետարան
ՀՀ Սյունիքի մարզպետարան
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
ՀՀ Տավուշի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |