Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2018-09.10.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 406-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 1, փակուղի 15/1 հասցեում գտնվող՝ 2968 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 31.5 քառ. մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.52255 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 18012018-01-0038) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Արմեն Ալեքսանյանին (այսուհետ՝ գնորդ) (նույնականացման քարտ՝ 004722500, տրված՝ 10.12.2014 թ., 010-ի կողմից):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2018 թվականի մարտի 16-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 245863838 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 116640162 դրամ, ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.52255 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 23640162 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, այդ թվում՝ նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 365940 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝

1) գույքը վերակառուցելու և որպես հանրակացարան շահագործելու նպատակով հինգ տարվա ընթացքում իրականացնել 480000000 դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 13

Երևան