ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2018 թվականի N 294-Ա
«ՏԵՔՆԻՏԱԼ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ)» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Տեքնիտալ» բաժնետիրական ընկերությանը (Իտալիայի Հանրապետություն) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում իրականացնել «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (տրանսպորտային ոլորտի)» գործունեության տեսակը՝ ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 23 Երևան |