Գլխավոր տեղեկություն
Համար
N 615-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.13/46(1404) Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2018 թվականի N 615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1068-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները հաստատելու մասին» N 1068-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 5

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 1-ի N 615-Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1068-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_15312

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 29.55 մմ երկարությամբ և 19.14 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև տեսք, որի վերևի աջ անկյունը կորաձև է, իսկ ներքևի ձախ անկյունն ունի ալիքաձև տեսք: Կրծքանշանի վերևի մասում՝ կենտրոնական հատվածում, Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանից ներքև՝ 4 տողով, ուռուցիկ գրված են «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը (ի դեպ՝ «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը՝ ավելի մեծ տառաչափով): Կրծքանշանի ներքևի ձախ հատվածում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_15313

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 27 մմ երկարությամբ և 25 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև վահանի տեսք: Կրծքանշանի վերևի մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը, որից ներքև՝ արծաթագույն շրջանակով եզերված կարմիր սկավառակի վրա, տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի աջ և ձախ հատվածներում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Զինանշանից ներքև՝ երկու տողով, ուռուցիկ գրված են «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը: Կրծքանշանի ներքևի հատվածը եզերված է ոսկեզօծ դափնու տերևներով: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_15316

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում՝ 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳ» բառերը։ Դրանից ներքև Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ պատկերն է` մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերմամբ։

Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով։

 

«ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_15376

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պատանեկան կարգի մարզիկի» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում՝ 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳ» բառերը։ Դրանից ներքև` արծնապատ կապույտ ֆոնի վրա, մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերն է։

Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան