Գլխավոր տեղեկություն
Համար
N 529-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.31/33(1308) Հոդ.535
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2017 թվականի N 529-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն) 

2. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.

«9) քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքների կատարում (քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքներ, ինքնաթիռների թռիչքների օդերևութաբանական սպասարկման իրականացում, ամրակցված տարածքի եղանակի կանխատեսում, ավիացիայի համար եղանակային վտանգավոր երևույթների առաջացման վերաբերյալ շտորմային նախազգուշացումների կազմում ու դրանց ճշգրտումներ, օդանավակայանում փաստացի եղանակի դիտարկումներ)».

2) որոշման 5-րդ և 6-րդ կետերում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ օդերևութաբանական լիազոր մարմին):»:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N 153 որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:

13. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 15.03.18 N 253-Ն)

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2018, N 253-Ն 07.04.2018, N 529-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան