Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2018 թվականի N 564-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1063-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի Հարավային թաղամասի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի N 7 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասը (կադաստրային ծածկագիր` 07-001-0077-0022) (այսուհետ` հողամաս 1) փոխանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի Հարավային թաղամասի Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի N 15 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասի (կադաստրային ծածկագիր` 07-001-0077-0026) (այսուհետ` հողամաս 2) հետ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամաս 1-ը հետ է վերցվում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և փոխարենն ամրացվում է հողամաս 2-ը` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով օգտագործելու պայմանով.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակվող հողամաս 1-ը և հողամաս 2-ը համարվում են համարժեք և կողմերի միջև որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամաս 1-ի և հողամաս 2-ի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո ապահովել հողամաս 1-ի և հողամաս 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 21

Երևան