Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.03.2018-01.10.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.02/16(1029) Հոդ. 217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 275-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 5-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ մասերը և 26-րդ հոդվածի 3-րդ ու 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.

4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը.

5) որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն)

2. Հաստատել`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) (ենթակետն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

(2-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո):

4. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի գործողությունը դադարում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից:

(4-րդ կետը լրաց. 20.01.16 N 81-Ն)

 5. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը գործում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

(5-րդ կետը լրաց. 02.03.17 N 242-Ն)

6. Սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

(6-րդ կետը լրաց. 06.03.18 N 249-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստը (այսուհետ` նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) նոր ծնված երեխա` երեխա, ում ծննդյան կապակցությամբ ծագել է նպաստ ստանալու իրավունքը.

2) դիմող` ծնողի անունից նպաստը նշանակելու և վճարելու դիմում ներկայացրած անձ.

3) ծնող` նոր ծնված երեխայի հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը հաստատված է (որոշված է) օրենքով սահմանված կարգով և ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում, նոր ծնված երեխայի խնամակալ կամ որդեգրող.

4) տարածքային բաժին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային բաժին.

5) նպաստի` ուղղակի վճարվող գումար` նպաստի չափի դրամական արտահայտությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` նպաստի չափի և պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցների տարբերության դրամական արտահայտությունը.

6) պետական աջակցության հաշիվ` երեխայի անվամբ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ պայմանագիր կնքած բանկում բացված հատուկ հաշիվ, որում առկա միջոցները տնօրինելը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

7) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը, ծննդյան վկայականը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, խմբ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 18.11.16 N 1178-Ն)

3. Նպաստը նշանակելու համար ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,

բ. նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),

գ. նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ գումարը,

դ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` պետական աջակցության (բանկային) հաշվի համարը.

2) դիմողի և ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ծնողի` նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող այլ փաստաթղթեր՝ ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր).

3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը (եթե երեխան մահացել է՝ մահվան վկայականը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում (սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո, այսուհետ՝ պերինատալ շրջան) մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

(3-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ., խմբ. 29.12.15 N 1564-Ն, խմբ. 20.01.16 N 81-Ն, փոփ. 18.11.16 N 1178-Ն, 08.12.16 N 1250-Ն)

3.1. Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝

3) նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

(3.1-ին կետը լրաց. 18.11.16 N 1178-Ն, 08.12.16 N 1250-Ն, խմբ. 10.08.17 N 976-Ն)

3.2. Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը նշանակելու (վճարելու) համար դիմողը www.epension.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 3.5-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.epension.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է  www.epension.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

(3.2-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

3.3. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

(3.3-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

3.4. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով՝

1) մերժվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ առկա է սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը.

2) թույլատրվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը մուտքագրվել է ծրագրային միջավայրում և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը։

(3.4-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

3.5. Նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելու (վճարելու) համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝

1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա՝ նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի.

3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի` ուղղակի վճարվող գումարը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա՝ նաև պետական աջակցության (բանկային) հաշվի համարը և այն բանկը, որտեղ բացվել է պետական աջակցության հաշիվը.

4) ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը (եթե առկա է).

5) էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները։ Ընդ որում, սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է  www.epension.am կայքէջում գրանցվելու համար։

(3.5-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

3.6. Ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը վճարվում է սույն կարգի 3.4-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում։ Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելը (վճարելը) սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizeո համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։ Ծննդի պետական գրանցման դեպքում սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) համար տեղեկատվությունը կարող է առցանց ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:

(3.6-րդ կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

4. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար) ներկայացվում են նաև սույն կարգի 8-րդ կետում նշված`

1) երեխաների (զավակների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո մինչև նպաստի համար դիմելը մահացած երեխաների (զավակների) դեպքում` մահվան վկայականը.

2) երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի կամ զավակի ծննդյան վկայական կամ երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվություն պարունակող այլ փաստաթուղթ կամ դատարանի վճիռ, որով հաստատվել է երեխայի (զավակի) սերման փաստը):

3) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 N 1178-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 N 1178-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 N 1178-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.16 N 1178-Ն)

(4-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն, փոփ., խմբ. 29.12.15 N 1564-Ն, լրաց., փոփ. 18.11.16 N 1178-Ն)

4.1. Ըստ անհրաժեշտության (եթե դիմումին կից չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը), սույն կարգի 3-րդ, 4-րդ և 8.1-ին կետերում նշված դեպքերում, երեխայի (զավակի) սերման փաստի մասին ծննդի պետական գրանցման (ծննդյան ակտի գրանցման) փաստը հաստատող տեղեկանքում ներառված տեղեկատվությունն ստանում է տարածքային բաժինը՝ նպաստ նշանակելու դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին կատարված հարցման միջոցով: Հարցումը կատարվում է ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ եթե տարածքային բաժին է ներկայացվել ծննդյան վկայական: Սույն կետում նշված դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստանալու օրվանից: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը հարցմանը պատասխանում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցման պատասխանում արտացոլվում են ծննդյան ակտի գրանցման փաստը հաստատող տեղեկանքում ներառված բոլոր տվյալները:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 26.11.15 N 1423-Ն, 29.12.15 N 1564-Ն)

4.2. Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է, ապա սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ անձը հաստատող փաստաթղթի (պատճենի), հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի փոխարեն ներկայացվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը: Այս դեպքում անձը բնակչության պետական ռեգիստրում նույնականացվում է տեղեկանքում ներառված տվյալներով:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն)

5. Սույն որոշման 4.2-րդ կետում նշված տեղեկանքներում ներառվում են երեխայի (զավակի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (առկայության դեպքում):

(5-րդ կետը խմբ. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 18.11.16 N 1178-Ն)

6. Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին` ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

(6-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

6.1. Եթե ներկայացվում է նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու մասին դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Արցախի Հանրապետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ Արցախի Հանրապետությունում նպաստ ստացած չլինելու մասին տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:

(6.1-ին կետը լրաց. 10.08.17 N 976-Ն)

7. Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի: Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն, 10.08.17 N 976-Ն)

7.1. Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

(7.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

(8-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն)

8.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)՝ նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:

(8.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

9. Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաները (զավակները) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում: Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:

(9-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 26.11.15 N 1423-Ն)

10. Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձի երեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

13. Սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):

(13-րդ կետը  լրաց., փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 18.11.16 N 1178-Ն, փոփ. 10.08.17 N 976-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

15. Համաձայն սույն կարգի 8-13-րդ կետերի` սույն կարգի 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված տեղեկատվության հիման վրա նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար սույն կարգի 8-րդ և 8.1-ին կետերում նշված յուրաքանչյուր երեխայի (զավակի) հատկացվում է հերթական կարգաթիվ` սկսած ավագ երեխայից (զավակից): Ավագ երեխայի (զավակի) կարգաթիվը 1-ին է: Սույն կարգի 8-րդ և 8.1-ին կետերում նշված բոլոր երեխաներին (զավակներին) հերթական կարգաթիվ` հատկացվելուց հետո հերթական կարգաթիվ է հատկացվում նաև նոր ծնված երեխային:

(15-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց., փոփ. 18.11.16 N 1178-Ն)

15.1  Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում` սահմանված չափով):

(15.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

16. Եթե ընտանիքում միաժամանակ ծնվել է մեկից ավելի երեխա (նոր ծնված երեխաների թիվը մեկից ավելի է), ապա նոր ծնված երեխաներին կարգաթիվ է տրվում պատահական հերթականությամբ` հաշվի առնելով սույն կարգի 15.1-ին կետի դրույթները:

(16-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

17. Ներկայացված փաստաթղթերի (սույն կարգի 3.1-ին կետում նշված դեպքում՝ առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների) և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել ծնողին (ծնողին տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել նպաստը:

(17-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն, 18.11.16 N 1178-Ն)

18. Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը (ծնողին տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից 12 ամիս հետո.

3) ծնողը ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա չունի նպաստի իրավունք, կամ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ արդեն նշանակվել է նպաստ.

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.15 N 1564-Ն)

6) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ (ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ):

7) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, և ծնողն ու նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:

(18-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ., խմբ.  29.12.15 N 1564-Ն, լրաց. 18.11.16 N 1178-Ն, լրաց., փոփ.10.08.17 N 976-Ն)

19. Տարածքային բաժինը սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշման մասին` որոշումը կայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է ծնողին, բացառությամբ սույն կարգի 3.6-րդ կետում նշված դեպքի: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է ծնողի` բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(19-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

20. Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:

21. (կետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով: Այս դեպքում, եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, նպաստի` պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցները`

1) վճարվում են ընտանիքի` սույն կարգի 8-րդ կետում նշված` 18 տարին չլրացած կրտսեր երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին` որպես ընտանեկան դրամագլուխ.

2) ընտանիքում սույն կարգի 8-րդ կետում նշված` 18 տարին չլրացած կրտսեր երեխա չլինելու դեպքում` միանվագ վճարվում է ծնողին:

(22-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

23. Նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի` ուղղակի վճարվող գումարն արտացոլվում է վճարման ցուցակներում:

(23-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն)

24. Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով:

(24-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն, լրաց. 18.11.16 N 1178-Ն)

25. Նպաստի` ուղղակի վճարվող գումարն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ծնողի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին փոխանցելն է: Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր: Ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

(25-րդ կետը փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, 20.01.16 N 81-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

27. Նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա գումարը վճարվում է (փոխանցվում է նպաստ նշանակելու դիմումում նշված բանկի հաշվեհամարին և մուտքագրվում պետական աջակցության հաշվին) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելուց հետո:

(27-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

28. (կետն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

29. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված` նոր ծնված երեխայի ծնողին:

(29-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

30. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը վճարելու համար նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է),

գ. ծնողի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. չվճարված նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար դիմումը ներկայացնող ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը.

2) ծնողի մահվան վկայականը.

3) դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության` ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն):

(30-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն, խմբ. 20.01.16 N 81-Ն)

31. Սույն կարգի 30-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) մերժել չվճարված նպաստը վճարելը և դրա մասին տեղեկացնել դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) վճարել չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

32. Տարածքային բաժինը մերժում է չվճարված նպաստը վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը (առկա տեղեկատվությունը) բավարար չէ չվճարված նպաստը վճարելու համար:

33. Չվճարված նպաստը վճարվում է ընդհանուր կարգով:

34. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ծնողից բռնագանձման ենթակա չէ, եթե նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան տեղավորվել է հատուկ (մասնագիտացված) հաստատությունում (մանկատանը):

(34-րդ կետը լրաց. 29.12.15 N 1564-Ն)

(հավելվածը  լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.12.15 N 1564-Ն, 20.01.16 N 81-Ն, 18.11.16 N 1178-Ն, փոփ., լրաց. 08.12.16 N 1250-Ն, խմբ., լրաց., փոփ. 10.08.17 N 976-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ  ՏՆՕՐԻՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգով սահմանված իմաստները: Սույն կարգում կիրառվող մյուս հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) հաշվետեր` երեխա, ում անվամբ բացվել է պետական աջակցության հաշիվը.

2) ծնող` հաշվետիրոջ հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով, հաշվետիրոջ խնամակալը կամ որդեգրողը.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնող, ով սույն կարգի 5-րդ կետի համաձայն ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք.

4) ընտանեկան դրամագլուխ` պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցներ.

5) պայմանագիր` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված` ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր.

6) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր կնքած բանկ:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն)

3. Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) ծնողի դիմումի հիման վրա: Պետական աջակցության հաշիվը տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, պայմանագրով, ծնողի և բանկի միջև կնքված` պետական աջակցության հաշվի պայմանագրով: Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը: Եթե հաշվետիրոջ ծնողը, ում դիմումի հիման վրա նշանակվել է նպաստը, հաշվետիրոջ հետ չի բնակվում (հաշվառված չէ) Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում, ապա ընտանեկան դրամագլուխը բանկին փոխանցելիս ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները չեն տրամադրվում: Այս դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները բանկին են տրամադրվում հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում ներկայացվելուց հետո:

(3-րդ կետը փոփ., լրաց. 08.07.15 N 761-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն)

4. Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

3) (ենթակետն ուժը կորցրել է 17.03.16 N 254-Ն)

4) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով).

6) (ենթակետի գործողությունը դադարեցվել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

7) (ենթակետը չի գործում սույն որոշման 5-րդ կետի համաձայն)

8) նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:

(4-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 20.01.16 N 81-Ն, փոփ.17.03.16 N 254-Ն, լրաց. 02.03.17 N 242-Ն, 06.03.18 N 249-Ն)

4.1. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, կարող է դիմել տարածքային բաժին` ընտանեկան դրամագլխի միջոցներն այլ բանկում բացված պետական աջակցության հաշվին փոխանցելու համար` տարածքային բաժին ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, որին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը, հաշվետիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ցանկանում է փոխանցել պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(4.1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

4.2. Սույն որոշման 4.1-ին կետում նշված տվյալները ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է այն բանկին, որտեղ բացված պետական աջակցության հաշվի համարին մուտքագրված է ընտանեկան դրամագլխի գումարը: Բանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության նոր հաշվին (բանկին) է փոխանցում ընտանեկան դրամագլխի գումարը:

(4.2-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն)

5. Ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, եթե բնակվում է (հաշվառված է) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում և ներկայացրել է նպաստը նշանակելու դիմում: Հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք այդ մասին դիմում ներկայացնելու դեպքում, եթե`

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է (դատական կարգով ճանաչվել է մահացած).

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

5) դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի խնամակալությունը հաշվետիրոջ նկատմամբ.

6) հաշվետիրոջ նկատմամբ սահմանվել է խնամակալություն.

7) հաշվետերը որդեգրվել է.

8) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) այլ ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ.

9) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով,

10) նպաստը նշանակվել է հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում չբնակվող (չհաշվառված) ծնողին:

(5-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերում (բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք է ձեռք բերում նպաստը նշանակելու դիմումի հիման վրա) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) նրա այլ ծնողը տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

4) սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքները հաստատող փաստաթղթերը:

(6-րդ կետը լրաց., փոփ. 29.12.15 N 1564-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումի հիման վրա ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկին է տրամադրում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի տվյալները: Դիմումի բացակայության դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է սույն կարգի 11-րդ և 15-17-րդ կետերի համաձայն:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

(8-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

9. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է`

1) նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.

2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

4) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.

5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում.

6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 10.08.17 N 976-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու օրվան հաջորդող օրվանից: Դրա մասին (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի) ծառայությունից ստացած պահանջագրի հիման վրա բանկը դադարեցնում է պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը` մինչև ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

(10-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, 10.08.17 N 976-Ն)

11. Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:

12. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողի դիմումի հիման վրա, փոխանցվում է հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված` հաշվետիրոջից հետո հերթական կրտսեր` դիմելու օրվա դրությամբ 18 տարին չլրացած երեխայի (նույն օրը ծնված երեխաներից մեկի) անվամբ բացված պետական աջակցության հաշվին:

13. Մահացած ճանաչված հաշվետիրոջ մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում, եթե դիմելու օրվա դրությամբ լրացել է նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված՝ կրտսեր երեխայի (հաշվի առնված բոլոր երեխաների) 18 տարին, ապա ընտանեկան դրամագլուխը միանվագ վճարվում է հաշվետիրոջ մահվան օրվա դրությամբ նրա հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրում համատեղ բնակվող (հաշվառված) ծնողին, եթե դիմումը ներկայացվել է հաշվետիրոջ մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(14-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

15. Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու դեպքում, եթե հաշվետերը մահվան օրվա դրությամբ գտնվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ունեցել է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, ընտանեկան դրամագլուխը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

16. Հաշվետիրոջ՝ 18 տարին լրանալուց հետո մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(16-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

17. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված կարգով ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ մահվանից հետո 3 տարվա ընթացքում այլ անձի չվճարելու դեպքում լիազոր մարմինը հայց է ներկայացնում դատարան` ընտանեկան դրամագլխի գումարն անժառանգ ճանաչելու համար: Սույն կետով սահմանված դեպքում դատական կարգով անժառանգ ճանաչված ընտանեկան դրամագլխի գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(17-րդ կետը խմբ. 08.07.15 N 761-Ն)

18. Սույն կարգի 4-րդ, 8-րդ կետերում նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ` ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:

(18-րդ կետը փոփ. 26.11.15 N 1423-Ն)

18.1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում նաև գույքի առուվաճառքի՝ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ հաշվետիրոջ ծնողի կամ հաշվետիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, գույքը վաճառողի բանկային հաշվի համարը: Այս դեպքում պետական աջակցության հաշվին առկա միջոցները գույքը վաճառողին են փոխանցվում ոչ ուշ, քան դիմումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Վաճառողին փոխանցվող գումարը չի կարող գերազանցել առուվաճառքի պայմանագրով սահմանված՝ գույքի գինը:

(18.1-ին կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

18.2. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը:

(18.2-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով, 8-րդ կետով սահմանված նպատակով, և դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան (զավակն) է կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք չունեցող ծնողը, բանկը պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում ծառայությանը:

(19-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն, լրաց. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 17.03.16 N 254-Ն)

20. Ծառայությունը, բանկի ներկայացրած հարցման հիման վրա նույնականացնում է դիմումի իրական շահառուին և պայմանագրով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով հաղորդագրություն է ներկայացնում բանկին` վճարումը հաստատելու կամ վճարումը մերժելու մասին: Ծառայությունը պայմանագրով սահմանված կարգով բանկ է ներկայացնում վճարումը հաստատելու մասին հաղորդագրություն, եթե դիմումի հիման վրա ներկայացված` դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (տեղեկանքի համարը) համընկնում են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար ներկայացված համապատասխան տվյալներին, կամ առկա են արձանագրված անհամապատասխանությունները հիմնավորող փաստաթղթեր:

21. Բանկը, ծառայությունից ստացված հաղորդագրության հիման վրա, մերժում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու մասին դիմումը` դրա մասին տեղեկացնելով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին, կամ դիմումում նշած բանկային հաշվին է փոխանցում համապատասխան գումարը:

(21-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

22. Սույն կարգի 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերում նշված դեպքերում անձը դիմում է տարածքային բաժին` ներկայացնելով`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ մահվան վկայականը (մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը).

4) այն երեխայի (անձի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի (ում միանվագ պետք է վճարվի) ընտանեկան դրամագլխի գումարը.

5) սույն կարգի 14-րդ կետում նշված՝ հաշվետիրոջ մահվանից 6 ամիս հետո դիմելու և 16-րդ կետում նշված դեպքերում՝ ժառանգության վկայականը:

(22-րդ կետը փոփ., լրաց. 08.07.15 N 761-Ն)

23. Ծառայությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, բանկին է տրամադրում այն երեխայի տվյալները, ում անվամբ բացված պետական աջակցության հաշվին պետք է փոխանցվի ընտանեկան դրամագլխի գումարը կամ այն անձի տվյալները, ում միանվագ պետք է վճարվի ընտանեկան դրամագլուխը:

24. Պայմանագիրը լուծելու դեպքում ընտանեկան դրամագլխի գումարը տիրապետող բանկի կողմից դրա մասին պատշաճ կարգով ծանուցվելուց հետո ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը, եթե նա 18 տարին լրացած հաշվետերը չէ, ուրիշ բանկում աջակցության հաշիվ բացելու և այդ հաշվին նախորդ բանկում բացված աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները փոխանցելու համար տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության վայրի հասցեն,

բ. մինչև պայմանագիրը լուծելը` բանկում բացված պետական աջակցության հաշվի համարը, հաշվետիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. այն բանկի անվանումը (բանկում բացված պետական աջակցության բանկային հաշվի համարը), որտեղ (որին) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ցանկանում է փոխանցել մինչև պայմանագիրը լուծելը բանկում բացված պետական աջակցության հաշվում առկա ընտանեկան դրամագլխի գումարը.

2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

(24-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված դեպքում նոր պետական աջակցության հաշիվը բացվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով:

26. Մինչև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից սույն կարգի 24-րդ կետով սահմանված դիմում ներկայացնելը` պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ բանկում առկա ընտանեկան դրամագլխի միջոցները, ծառայության պահանջագրի հիման վրա, փոխանցվում են գանձապետական միասնական հաշվի` այդ նպատակով բացված ավանդային ենթահաշվին:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված` ընտանեկան դրամագլխի միջոցները գանձապետական միասնական հաշվի ավանդային ենթահաշվին փոխանցելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձին:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն, լրաց. 20.01.16 N 81-Ն, փոփ. 17.03.16 N 254-Ն, լրաց. 02.03.17 N 242-Ն, լրաց., փոփ. 10.08.17 N 976-Ն, լրաց. 06.03.18 N 249-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

   

Օրինակելի ձև

 

Լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող`

 պետական աջակցության հաշվի բացման

 և սպասարկման պայմանագրի

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ)

 

քաղ. Երևան

_______ ______________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին), ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ________________________-ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և ____________________________________ ընկերությունը (այսուհետ` բանկ)` ի դեմս _________________________________-ի, ով գործում է բանկի կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) հաշվետեր` անձ, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումար` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի դրամական արտահայտությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի և պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցների տարբերության դրամական արտահայտությունը.

3) պետական աջակցության հաշիվ` բանկում երեխայի անվամբ բացված հատուկ հաշիվ.

4) ընտանեկան դրամագլխի գումար` պետական աջակցության հաշվին առկա միջոցներ.

5) ծնող` հաշվետիրոջ հայրը կամ մայրը, ումից սերված լինելու փաստը որոշված է օրենքով սահմանված կարգով, հաշվետիրոջ խնամակալը կամ որդեգրողը.

6) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձ` հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնող, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավունք ունի տնօրինելու պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցները (ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի տվյալները բանկին է տրամադրում լիազոր մարմինը՝ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողին նպաստ նշանակելու կամ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողի կողմից ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումի հիման վրա).

7) դիմումի իրական շահառու` նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխա (զավակ), ընտանեկան դրամագլուխը տնօրինող չհանդիսացող ծնող, ում օգտին (ուսման վարձը վճարելու համար) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումը:

(1-ին կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, խմբ. 29.12.15 N 1564-Ն)

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Պայմանագրով բանկը պարտավորվում է`

1) լիազոր մարմնից ընդունել և ծնողի բանկային հաշիվ մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի` ուղղակի վճարվող գումարը` ըստ լիազոր մարմնի ներկայացրած` սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` վճարման ցուցակ).

1.1) ծնողի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա ծնողի անվամբ անվճար բացել բանկային հաշիվ և այդ հաշվում մուտքագրել նպաստի ուղղակի վճարվող գումարը: Ընդ որում, կողմերն անվերապահորեն ընդունում են, որ ծնողն ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածի համապատասխան՝ ծնողի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում՝ պահանջ ներկայացնելու ժամանակ, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են ծնողի ներկայացրած տվյալներին.

2) ծնողի դիմումի հիման վրա երեխայի անունով անվճար բացել պետական աջակցության հաշիվ և պետական աջակցության հաշվին մուտքագրել համապատասխան դրամական միջոցները՝ ըստ լիազոր մարմնի ներկայացրած` սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված տեղեկատվության (այսուհետ` ընտանեկան դրամագլխի վճարման ցուցակ).

3) սպասարկել (վարել) պետական աջակցության հաշիվը սույն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ` սույն պայմանագրի NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներով սահմանված տեղեկատվությունը փոխանակվում է, լիազոր մարմնի կողմից պահանջագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վճարային հաղորդագրության տեսակների միջոցով:

Բացառությամբ սույն պայմանագրով նախատեսված դեպքերի` պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակվում է փոխհամաձայնեցված կարգով:

Ծնողի բանկային հաշվին մուտքագրված երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ծնողի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով: Բանկը պատասխանատվություն չի կրում վճարման ցուցակներում առկա անճշտությունների հետևանքով երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները ծնողի բանկային հաշիվներին չմուտքագրելու կամ ընտանեկան դրամագլխի գումարը պետական աջակցության հաշիվներին չմուտքագրելու համար:

(2-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերն իրավունք ունեն`

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

4. Բանկը պարտավոր է`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարները` համաձայն վճարման ցուցակի, ծնողի բանկային հաշվին մուտքագրել ոչ ուշ, քան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված դեպքում՝ ոչ ուշ, քան այդ դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող օրվանից հետո սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը ծնողի կողմից բանկ ներկայացվելը.

2) ընտանեկան դրամագլխի գումարը պետական աջակցության հաշիվ մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում (եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ զավակն է կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինող չհանդիսացող ծնողը) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի և դիմումի իրական շահառուի տվյալները.

4) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա ծնողի բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարները` լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ ծնողի բանկային հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում` նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

5) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ բանկային օրվանից ոչ ուշ փակել պետական աջակցության հաշիվը և պետական աջակցության հաշվին առկա միջոցները փոխանցել այլ պետական աջակցության հաշիվ կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

6) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա փակել պետական աջակցության հաշիվը և պետական աջակցության հաշվին առկա միջոցները վճարել պահանջագրում նշված անձին.

7) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա դադարեցնել պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը (այդ թվում՝ հաշվետիրոջ մահվան դեպքում).

8) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 3 հավելվածով սահմանված տեղեկությունները` բանկում սպասարկվող պետական աջակցության հաշիվների` հաշվետու ամսվա տվյալների վերաբերյալ.

9) փոխհամաձայնեցված կարգով լիազոր մարմնի կողմից ներկայացված պահանջով լիազոր մարմնին տրամադրել պետական աջակցության հաշվի մասին տեղեկատվություն (այդ թվում` փաստաթղթերի պատճեններ).

10) պետական աջակցության հաշվին առկա միջոցներն սպառվելու (զրոյացվելու) դեպքում միակողմանիորեն փակել պետական աջակցության հաշիվը և դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին.

11) փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում էլեկտրոնային եղանակով լիազոր մարմնին տրամադրել նոր բացված պետական աջակցության հաշիվների մասին տվյալներ.

12) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա պետական աջակցության հաշվից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել ավելի վճարված ընտանեկան դրամագլխի գումարները` լիազոր մարմնին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի (իսկ պետական աջակցության հաշվում բավարար միջոցների բացակայության դեպքում` նաև փոխանցման ենթակա, սակայն չփոխանցված գումարի) մասին` համապատասխան պահանջագիրը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ: Բանկը պատասխանատվություն չի կրում սխալ վճարված գումարների համար, եթե դրանք պետական աջակցության հաշվից ելքագրվել են մինչև պահանջագիրն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.

13) լիազոր մարմնին տրամադրել այն անձանց տվյալները, ովքեր ծնողի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարը ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում բանկ չեն ներկայացրել սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը:

(4-րդ կետը լրաց. 08.07.15 N 761-Ն, 26.11.15 N 1423-Ն, փոփ., լրաց. 29.12.15 N 1564-Ն)

5. Լիազոր մարմինը պարտավոր է`

1) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.15 N 761-Ն)

2) տվյալ ամսվա վճարման ցուցակը կամ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարների` վճարման ենթակա ամբողջ գումարը.

3) բանկի հաշվին փոխանցել պետական աջակցության հաշիվներ մուտքագրման ենթակա` երեխայի ծննդյան միանվագ նպաստի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափը.

4) բանկին տրամադրել ծնողի (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ձեռք բերած անձի) փոխարեն ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար դիմած անձի տվյալները՝ համաձայն սույն պայմանագրի օրինակելի ձևի N 4 հավելվածի.

5) օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում (եթե դիմումի իրական շահառուն նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ զավակն է կամ ընտանեկան դրամագլուխը տնօրինող չհանդիսացող ծնողը) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձանց և դիմումի իրական շահառուների տվյալները բանկից ստանալուն հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկին տրամադրել վճարման հաստատում կամ մերժել վճարումը հաստատելը.

7) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկին ներկայացնել սահմանված ձևով պահանջագիր.

8) բանկի հետ փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել բանկ:

(5-րդ կետը փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, փոփ., լրաց. 26.11.15 N 1423-Ն, 29.12.15 N 1564-Ն)

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

6. Սույն պայմանագրում նշված ծառայությունները (այդ թվում՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա ծնողի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելը և սպասարկելը) բանկը մատուցում է անվճար:

(6-րդ կետը փոփ. 20.01.16 N 81-Ն)

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7. Բանկն իրավունք չունի մերժելու պետական աջակցության հաշիվ բացելը:

8. Պետական աջակցության հաշվին առկա միջոցների նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը և տոկոսագումարի հաշվարկման կարգը հրապարակում է բանկը: Նշված տարեկան տոկոսադրույքը չի կարող պակաս լինել բանկի կողմից դրամով ժամկետային ավանդների ընդունման համար սահմանված տարեկան տոկոսադրույքների նվազագույն չափից:

9. Երեխայի չափահաս դառնալուց հետո պետական աջակցության հաշվին առկա միջոցները կարող են առանց խոչընդոտի տնօրինվել բացառապես հաշվետիրոջ կամ նրա լիազորված անձի կողմից` սեփական հայեցողությամբ, առանց որևէ սահմանափակման:

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

13. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

14. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

15. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել հաշվետիրոջը (նրա օրինական ներկայացուցչին)` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

16. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառած վնասները լրիվ հատուցելու պայմանով:

17. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

18. Սույն պայմանագրով՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա ծնողի անվամբ անվճար բանկային հաշիվ բացելուն, սպասարկելուն վերաբերող և դրանց հետ կապված` սույն պայմանագրով սահմանված մյուս կարգավորումները կիրարկվում են (ուժի մեջ են մտնում) կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելուց հետո՝ համաձայնագրում նշված ժամկետից:

(18-րդ կետը լրաց. 26.11.15 N 1423-Ն, փոփ. 29.12.15 N 1564-Ն)

 

VIII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

__________________________________
__________________________________

 

 

Գտնվելու վայրը` ՀՀ, քաղ. Երևան,
Կառավարական N 3 շենք
Գտնվելու վայրը`————————————
————————————
 

 

 

Հեռ. —————————————--------- Հեռ. —————————————---------
   
Էլ. փոստ —————————————— Էլ. փոստ ——————————————

 ՀՎՀՀ ——————————————-----
 ———————————————————

(համապատասխան լիազորություններով օժտված
անձի պաշտոնը)

 

 

Նախարար ________________________

________________________

 (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 ——————————-----------

 ——————————-----------

 (ստորագրությունը)

 (ստորագրությունը)

 

(ձևը լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 20.01.16 N 81-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 1

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

(ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ)

(վերնագիրը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

1. Բանկի անվանումը:

2. Ծնողի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(2-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

3. Ծնողի բանկային հաշվի համարը:

(3-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն, 29.12.15 N 1564-Ն)

4. Վճարման ենթակա նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը:

(4-րդ կետը փոփ. 29.12.15 N 1564-Ն)

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն, 29.12.15 N 1564-Ն)

 

 

Հավելված N 2

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ)

(վերնագիրը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

1. Պետական աջակցության հաշվի համարը:

2. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(2-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

3. Դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(3-րդ կետը փոփ. 08.07.15 N 761-Ն)

4. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի կապը հաշվետիրոջ հետ (ծնող, որդեգրող, խնամակալ):

5. Պետական աջակցության հաշվից ելքագրվող գումարի չափը և ծախսման ուղղությունը:

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն)

 

 

Հավելված N 3

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՆԿՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ` ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՎԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ)

 

1. Հաշվետու ամիսը:

2. Պետական աջակցության հաշվի համարը:

3. Պետական աջակցության հաշվին առկա միջոցները հաշվետու ամսվա առաջին օրվա դրությամբ:

4. Պետական աջակցության հաշվին առկա միջոցները հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

5. Պետական աջակցության հաշվին մուտքագրված միջոցները հաշվետու ամսվա ընթացքում`

1) մուտքագրելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) աղբյուրը (երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումար, հաշվեգրված տոկոսներ, սխալ տնօրինված գումար, պետական աջակցության այլ հաշվից փոխանցված գումար, այլ).

3) մուտքագրված միջոցների չափն ըստ աղբյուրների:

6. Պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները հաշվետու ամսվա ընթացքում`

1) ելքագրելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) ելքագրված գումարի չափը՝ ըստ նպատակների.

3) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու դիմումի իրական շահառուի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

(6-րդ կետը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ.17.03.16 N 254-Ն, խմբ. 18.11.16 N 1178-Ն)

7. Հաշվետու ամսվա ընթացքում պետական աջակցության հաշիվը փակվելու դեպքում`

1) պետական աջակցության հաշիվը փակելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) պետական աջակցության հաշիվը փակելու պատճառը (լիազոր մարմնի պահանջագիր, հաշվի զրոյացում, այլ).

3) լիազոր մարմնի պահանջագրի հիման վրա պետական աջակցության հաշիվը փակելու դեպքում` հաշվին առկա միջոցների շարժը (պետական աջակցության այլ հաշվի փոխանցվելու դեպքում` պետական աջակցության հաշվի համարը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվելու դեպքում` գանձապետական հաշվի համարը, այլ անձի վճարվելու դեպքում` այդ անձի անունը, ազգանունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը):

(հավելվածը լրաց., փոփ. 08.07.15 N 761-Ն, փոփ.17.03.16 N 254-Ն, խմբ. 18.11.16 N 1178-Ն)

 

 

Հավելված N 4

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման

(ընտանեկան դրամագլխի սպասարկման)

պայմանագրի

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
(ՏՐՎՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԻՆ)

(վերնագիրը փոփ. 08.07.15 N 761-Ն, 29.12.15 N 1564-Ն)

 

1. Պետական աջակցության հաշվի համարը:

2. Ընտանեկան դրամագլուխը տնօրինողի անունը, ազգանունը (հայրանունը), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

3. Ընտանեկան դրամագլուխը տնօրինողի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:

4. Ընտանեկան դրամագլուխը տնօրինողի հաշվառման վայրի հասցեն` ըստ բնակչության պետական ռեգիստրի:

(հավելվածը փոփ. 08.07.15 N 761-Ն, 29.12.15 N 1564-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի
6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի

 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի

անկանխիկ վճարման և պետական

աջակցության հաշվի բացման (ընտանեկան

դրամագլխի սպասարկման) պայմանագրի

 

Ց Ա Ն Կ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ)

 

1. Բանկի անվանումը

2. Պետական աջակցության հաշվի համարը

3. Հաշվետիրոջ ազգանունը, անունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

4. Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի ազգանունը, անունը (հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը (տրվում է բացառապես այն դեպքում, երբ հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ծնողը ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք է ձեռք բերում նպաստը նշանակելու դիմումի հիման վրա), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

(4-րդ կետը լրաց. 29.12.15 N 1564-Ն)

5. Պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա ընտանեկան դրամագլխի գումարը:

(հավելվածը լրաց. 08.07.15 N 761-Ն, 29.12.15 N 1564-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 08.07.15 N 761-Ն, լրաց., փոփ. 26.11.15 N 1423-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.12.15 N 1564-Ն, փոփ. 20.01.16 N 81-Ն,17.03.16 N 254-Ն, խմբ. 18.11.16 N 1178-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 275-Ն որոշման

 

 

Օրինակելի ձև

 

 

Լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության
միջև կնքվող` երեխայի ծննդյան միանվագ նպաստի կանխիկ
եղանակով վճարման ծառայությունների մատուցման 
պայմանագրի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(հավելվածն ուժը կորցրել է 20.01.16 N 81-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան