Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 266-Ա

 

«ԱՐԱՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետին և 3-րդ մասին, 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 80 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Գ. Նժդեհի փող., 37/8, պետական գրանցման համարը՝ 269.120.00957) լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման մասին որոշման ընդունմանը.

2) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` առաջարկելով դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ առաջարկի դեպքում նաև՝ պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերին կամ նրանց կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչներին.

3) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

2. Սահմանել, որ՝

1) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատերերի բաժնետոմսերի լուծարային արժեքը փոխհատուցվում է ընկերության գույքի վաճառքից գոյացած գումարներից, իսկ պետական բաժնեմասին համապատասխան գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան