Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2018 թվականի N 223-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի ««Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ. Փելեշյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Աղաջանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 7

Երևան