Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.04.2018-28.03.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.24/5(1363) Հոդ.64
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2018 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 15-ից և չի տարածվում մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված կամ մինչև 2018 թվականի հունվարի 25-ը ձեռքբերման համար վճարումները կատարված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա:

(2-րդ կետը լրաց. 29.03.18 N 357-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան