Գլխավոր տեղեկություն
Համար
N 141-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2018 թվականի N 141-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝

1. Ստեղծել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հաստատել՝

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 16
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 16-ի N 141
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Կարապետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Տ. Մուրադյան

- «Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի ներդրումային/ՊՄԳ ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

   

Հ. Դարբինյան

- Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Սարգսյան

- «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Գ. Գևորգյան

- Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Նարինե Ավետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 16-ի N 141
որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր) գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթները, աշխատանքների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործընթացը խթանելն է` պետական աջակցության միջոցով նպաստելով հանրային և մասնավոր ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը:

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

1) ծրագրերի գնահատման համակարգի գործունեության ապահովումը.

2) գնահատման մոդելների և գործիքների ներդրումը.

3) յուրաքանչյուր տարի ծրագրերի իրականացման համար առաջնահերթ ուղղությունների և ոլորտների սահմանումը՝ ելնելով զարգացման մարզային և համայնքային ռազմավարություններից.

4) վարկային տոկոսների սուբսիդավորման ենթակա ծրագրերի ընտրության նպատակով` ֆինանսական կազմակերպությունների կողմից դրական եզրակացություն ստացած ծրագրերի վերլուծությունն ու գնահատումը.

5) վարկային տոկոսների սուբսիդավորման նպատակով ծրագրերի ներկայացման ձևաչափի և պահանջվող փաստաթղթերի ցանկի մշակումը.

6) վարկային տոկոսների սուբսիդավորման նպատակով ընտրված ծրագրերի ներկայացումը համապատասխան ոլորտային կառույց՝ կարծիքների.

7) ներդրումների վերլուծության և գնահատման հնարավորությունների ընդլայնումը, որոշումների կայացման անաչառությունը և շահերի բախման բացառումը.

8) պրոֆեսիոնալ և վստահելի գնահատման իրականացումը.

9) գերակայություններին և ընտրված մեթոդաբանության առավելագույն համապատասխանությունը.

10) գնահատման գործընթացի թափանցիկության ապահովումը.

11) պետական աջակցությամբ սուբսիդավորված ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմի կազմակերպումը:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ պետական աջակցություն ակնկալող ծրագրերի առկայությունից ելնելով:

7. Հանձնաժողովի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ անդամներից որևէ մեկը` նախագահի ցուցումով:

9. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի կողմից աշխատանքային գործընթացը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հարցման ձևով:

10. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ծրագիր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

12. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

 IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

15. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

16. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

17. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

18. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և քարտուղարության աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը:

 

 V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը:

22. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից՝ նիստի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Հանձնաժողովի նախագահը՝

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

4) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:

25. Հանձնաժողովի անդամները՝

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

2) սուբսիդավորում ակնկալող ծրագրերն ըստ սահմանված չափանիշների ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում գնահատում են ծրագրերը՝ ելնելով ծրագրերի նպատակայնությունից, արդյունավետությունից ու իրագործելիությունից, այնուհետև ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

3) մասնակցում են ֆինանսական կազմակերպության կողմից դրական եզրակացություն ստացած և պետական աջակցություն ակնկալող ծրագրերի վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման որոշման ընդունման գործընթացին.

4) յուրաքանչյուր ծրագրի համար վարկային տոկոսների սուբսիդավորման չափի, ժամկետների և վճարման կարգի վերաբերյալ ներկայացնում են առաջարկություններ.

5) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում են բանավոր կամ գրավոր (հատուկ) կարծիք.

6) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

7) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին:

26. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) հանձնաժողովի անդամների կողմից սուբսիդավորման ենթակա ծրագրերի վերաբերյալ կարծիքներն ու գնահատականներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ամփոփում է գնահատականները՝ հանձաժողովի նիստին ներկայացնելու նպատակով.

4) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, արձանագրությանը կցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր (հատուկ) կարծիքները, այն տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում:

 

 VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

27. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան