Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2018 թվականի N 146-Ա

 

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 11-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններ և 11-րդ բանակումներ կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները և ապահովել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունների և 11-րդ բանակումների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 16
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 16-ի N 146
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 11-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սփյուռքի բաժնի պետ

 

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ

 

 Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության արտաքին ծառայության բաժնի պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

 

«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան