Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-179-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (19.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.852
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ԹՎԻՆԻՆԳ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄ-1» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2012 թվականի հունիսի 15-ին և 2012 թվականի մայիսի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-Հայաստան եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի և Արևելյան գործընկերության իրականացմանն ուղղված՝ Թվինինգ և տեխնիկական աջակցության գործիքների մասին» ֆինանսավորման համաձայնագրի լրացում-1» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 4

Երևան

ՆՀ-179-Ն