Գլխավոր տեղեկություն
Համար
N 371-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 371-Ա

 

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին 2018 թվականի ապրիլի 17-20-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության համակարգի բարելավման նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ճանաչողական այց կազմակերպելու նպատակով:

2. Կարեն Բրուտյանի և Արմեն Սաքապետոյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բրուտյանի և Արմեն Սաքապետոյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 
2018 թ. ապրիլի 12
Երևան