Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2018 թվականի N 104-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայ ականավոր աստղաֆիզիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային Աստղագիտական միության անդամ Էդուարդ Խաչիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. փետրվարի 9
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 9-ի N 104
որոշման

Կ Ա Զ Մ

 

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

   

Յու. Սուվարյան

- ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

   

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ռ. Կոստանյան

- ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

   

Ա. Միքայելյան

- ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ռ. Խաչիկյան

- Է. Խաչիկյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան