Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2018 թվականի N 103-Ա

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-197-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 8
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 8-ի N 103
որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի
նախագիծը ներկայացնելու ժամկետը

Ֆինանսական ապահովման աղբյուրը

Օրենքի հոդվածը, մասը (կետը)

1.

«Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2018 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11-րդ հոդված,
1-ին մաս, 11-րդ կետ

2.

«Ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2018 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11-րդ հոդված,
1-ին մաս, 12-րդ կետ

3.

«Ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2018 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11-րդ հոդված,
1-ին մաս, 13-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան