Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՈ-08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.11/30(1388) Հոդ.555
Ընդունող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.04.2018
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՉԱՓԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 12-րդ կետով և 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Երևան քաղաքում բնակարան չունեցող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանել՝ մինչև 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ներկայացված դիմումի, նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը՝ սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   Ա. Բաբլոյան

 

2018 թ. ապրիլի 3

ՆՈ-08-Ն