Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2018 թվականի N 72-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով 2018 թվականի փետրվարի 12-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ վարկային ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան

 

 

Հավելված 
ՀՀ վարչապետի 2018 թ.
փետրվարի 2-ի N 72-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Ավստրիայի Հանրապետություն (ՎԻԵՆՆԱ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ի. Առաքելյան  

 - ՀՀ գյուղատնտեսության նախարար (պատվիրակության ղեկավար)

     
 Ա. Ղարիբյան    - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
     
Գ. Մարտիրոսյան    - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
     
 Գ. Գևորգյան    - Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան