Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.132
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018 թվականի N 57-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» N 927-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2018 թ. հունվարի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունվարի 25-ի N 57-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 927-Ն որոշման

 

Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՈՐՈՇՄԱՆ

 

I. Առավելապես մակերևութային սնուցում ունեցող՝ ձնհալքից և անձրևից, գետերի բնապահպանական թողքը որոշվում է.

1. Ուսումնասիրված գետերի՝ հիդրոլոգիական դիտակետ ունեցողների համար, բնապահպանական թողքը որոշելու համար անհրաժեշտ է հիդրոլոգիական դիտակետում որոշել ամսական և սեզոնային բնական հոսքերը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները.

1) հիդրոլոգիական դիտակետում ամսական և սեզոնային բնական հոսքերի որոշումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`

ա. հիդրոլոգիական դիտակետում գետի բազմամյա ամսական միջին և նվազագույն միջին ամսական փաստացի ելքերի արժեքների բերում բնականի՝ ջրառի և ջրահեռացման ամսական փաստացի տվյալների առկայության դեպքում օգտագործումից հետադարձ ջրերի քանակը որոշվում է համաձայն հիդրոլոգիական հաշվարկների համար Հայաստանի Հանրապետությունում ընդունված տոկոսաչափերի (ոռոգումից հետո` 20 %, ջրամատակարարումից հետո` 80 %, հիդրոէլեկտրակայաններից` 100 %), ջրառի և ջրահեռացման ամսական փաստացի տվյալների բացակայության կամ անբավարարության դեպքում, ամառ-աշնանային ժամանակաշրջանի համար հիդրոլոգիական դիտակետի փաստացի ամսական ելքերը բնականի են բերվում՝ օգտագործելով հիդրոլոգիական կանխատեսումներում կիրառվող ստորերկրյա ջրերի սպառման կորի մեթոդը,

բ. ըստ այդ մեթոդի՝ ամսական բնական ելքերի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_13855 (1)

 

որտեղ Qn+1 և Qn հաջորդ և նախորդ ամիսների միջին ամսական ելքերն են, q-ն՝ տվյալ գետավազանի համար հաստատուն գործակիցն է, որը հավասար է b/(1-a): a-ն էմպիրիկ կապի կորի հավասարման անկյունային գործակիցն է, իսկ b-ն՝ այդ հավասարման երկրորդ հաստատուն գործակիցը,

գ. հավասարումից օգտվելու համար կառուցվում է երկու միմյանց հաջորդող ամիսների փաստացի միջին ամսական ելքերի միջև կապի գրաֆիկը.

2) ստացված բնական ամսական ելքերի շարքից ընտրվում են ամբողջ տարվա համար բազմամյա միջին և նվազագույն ամսական ելքերը.

3) ուսումնասիրված գետերի ներկայումս գործող հիդրոլոգիական դիտակետերի հատածքներում բնապահպանական թողքի արժեքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը.

4) հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության գետերում ջրակենսաբանական, ջրաերկրաբանական և ջրաքիմիական մոնիթորինգի տվյալները բացակայում են, բնապահպանական թողքի ամսական արժեքները հիդրոլոգիական դիտակետում որոշվում են ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը, որը հանդիսանալով «անվտանգության գործոն», ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Եթե բնապահպանական թողքի ամսական հաշվարկված արժեքը մեծ է ստացվում տվյալ ամսվա բնական նվազագույն ելքի արժեքից, ապա որպես բնապահպանական թողք ընտրվում է տվյալ ամսվա բնական նվազագույն ելքի արժեքը: 20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը.

5) ամսական բնապահպանական թողքի արժեքներով հաշվարկվում են հիդրոլոգիական սեզոնների (դեկտեմբեր-փետրվար, մարտ-հունիս, հուլիս-նոյեմբեր) բնապահպանական թողքի արժեքները:

2. Չուսումնասիրված տեղամասում (գետահատածքում կամ ջրառի կետում) բնապահպանական թողքի ամսական և սեզոնային արժեքների որոշումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) միջոցով որոշվում են պահանջվող գետահատածքի կամ ջրառի կետի ջրհավաք ավազանի մակերեսը (F կմ2) և նրա միջին հավասարակշռված բարձրությունը (Hմիջ., մ).

2) հավաքագրվում է տվյալ հիդրոլոգիական շրջանում (մեկ կամ մեկից ավելի հարևան գետավազանների տարածքում) ներկայումս գործող և նախկինում գործած բոլոր հիդրոլոգիական դիտակետերի միջին հավասարակշռված բարձրության (H, մ) և բնական հոսքի մոդուլի (M, լ/վ· կմ2) միևնույն ժամանակահատվածի բազմամյա արժեքները.

3) դիտակետերի բազմամյա բնական հոսքի մոդուլի և միջին հավասարակշռված բարձրության տվյալներով կառուցվում է տվյալ հիդրոլոգիական շրջանի կամ գետավազանի հոսքի մոդուլի ռեգիոնալ կապի գրաֆիկը.

4) ռեգիոնալ կապի գրաֆիկից ստացված (2) բանաձևով որոշվում է ընտրված գետահատածքի կամ ջրառի կետի հոսքի մոդուլի արժեքը` M, լ/վ*կմ2.

 

Ներմուծեք նկարագրությունը_13856 (2)

 

Որտեղ H-ը ջրառի կետում ջրհավաք ավազանի միջին հավասարակշռված բարձրությունն է, մ, a-ն հավասարման անկյունային գործակիցն է, իսկ b-ն՝ ազատ անդամը.

5) պահանջվող գետահատածքի կամ ջրառի կետում գետային հոսքի բնական բազմամյա միջին ելքի արժեքը (Qմ, մ3/վ), հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_13857 (3)

 

որտեղ F-ը ջրառի կետի ջրհավաք ավազանի մակերեսն է, կմ2, M-ը՝ հոսքի մոդուլը, լ/վ• կմ2.

6) բնապահպանական թողքի ամսական արժեքների որոշման համար նույն գետավազանում կամ նմանատիպ ֆիզիկաաշխարհագրական պայմաններ ունեցող գետավազանում ընտրվում է ուսումնասիրված հիդրոլոգիական նմանակ դիտակետ, որն ունի ջրհավաք ավազանի կլիմայական, երկրաբանական և ռելիեֆի միանման պայմաններ.

7) պահանջվող գետահատածքի կամ ջրառի կետի հաշվարկված բազմամյա միջին ելքի՝ Qջրառի կետ և ընտրված նմանակ հիդրոլոգիական դիտակետի բազմամյա բնական միջին ելքի՝ Qմիջ. հարաբերությամբ որոշվում է անցումային գործակիցը՝ K.

 

Ներմուծեք նկարագրությունը_13859 (4)

 

8) ընտրված նմանակ հիդրոլոգիական դիտակետի ամսական միջին, նվազագույն և բնապահպանական թողքի արժեքները, բազմապատկելով K անցումային գործակցով, որոշվում են պահանջվող գետահատածքի կամ ջրառի կետի ամսական բազմամյա միջին, նվազագույն և բնապահպանական թողքի արժեքները.

9) ամսական բնապահպանական թողքի արժեքներով հաշվարկվում են հիդրոլոգիական սեզոնների (դեկտեմբեր-փետրվար, մարտ-հունիս, հուլիս-նոյեմբեր) բնապահպանական թողքի արժեքները:

 

II. Առավելապես ստորերկրյա սնուցում ունեցող գետերի բնապահպանական թողքը որոշվում է

3. Առավելապես ստորերկրյա սնուցում ունեցող գետերը, որոնք ունեն հաստատուն հոսք և գարնանային հորդացումների ռեժիմներն արտահայտված չեն, դրանց բնապահպանական թողքն որոշելիս հիմք է ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան