Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.08.2018-09.05.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.138
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2018 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևի երկրորդ աղյուսակը «Տեղեկանք անասնաբույժից` ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«

Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված (այդ թվում` առևտրային բանկի մասնաճյուղի միջոցով)՝ ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքն ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր` նպաստ ստանալու համար դիմող անձին` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ)

                                            

Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին)

     
»:

 

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը մշակել ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի չափահաս անդամների տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքներում ներառված, ինչպես նաև բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին տվյալները, որպես բնութագրիչ կիրառելու մասին առաջարկություն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2019, N 459-Ն 09.05.2019, N 72-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան