Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.01/3(606) Հոդ.18
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 դեկտեմբերի 2017 թ.

թիվ 296-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածը և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 39.20-րդ կետում և 39.21-րդ կետի 2-րդ ենթակետում բոլոր «վաճառքի համար մատչելի ակտիվներ» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

2) Կանոնակարգի 67-րդ և 68-րդ կետերում «3-րդ» թիվը փոխարինել «4-րդ» թվով, 70-րդ և 71-րդ կետերում «4-րդ» թիվը փոխարինել «5-րդ» թվով, 71.2-րդ և 71.3-րդ կետերում «5-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով, 71.4-րդ և 71.5-րդ կետերում «6-րդ» թիվը փոխարինել «7-րդ» թվով, 71.6-րդ կետում «7-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «8-րդ և 9-րդ» բառերով, 71.7-րդ և 71.8-րդ կետերում «9-րդ, 10-րդ և 11-րդ» բառերը փոխարինել «10-րդ,11-րդ և 12-րդ» բառերով, 71.9-րդ և 71.10-րդ կետերում «12-րդ, 13-րդ և 14-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14-րդ և 15-րդ» բառերով, 71.10-րդ կետի 4-րդ ենթակետում «12, 13 աղյուսակների» բառերը փոխարինել «13, 14 աղյուսակների» բառերով և «աղյուսակ 14-ի» բառերը փոխարինել «աղյուսակ 15-ի» բառերով, 71.11-րդ, 71.12-րդ և 71.13-րդ կետերում «15-րդ» թիվը փոխարինել «16-րդ» թվով, 71.14-րդ, 71.15-րդ և 71.16-րդ կետերում «16-րդ» թիվը փոխարինել «17-րդ» թվով,

3) Կանոնակարգի 75-րդ կետի 7-րդ ենթակետում ««վաճառքի համար մատչելի»» բառերը փոխարինել ««իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող»» բառերով, իսկ ««մինչև մարման ժամկետը պահվող»» բառերը փոխարինել ««ամորտիզացված արժեքով հաշվառվող»» բառերով,

4) Կանոնակարգի Հավելված 2-ի աղյուսակի.

ա. 3.15-րդ տողում «կազմակերպություններում» բառից հետո լրացնել «և ներդրումային ֆոնդերում» բառերը,

բ. 3.23-րդ տողում «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,

5) Կանոնակարգի Հավելված 3-ի աղյուսակ 10-ում «վաճառքի համար մատչելի ակտիվներ» բառերը փոխարինել «իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան