ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2018 թվականի N 29-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի N 1 շինության 210.4 քառ. մետր և N 2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից համապատասխանաբար 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ Հովհաննես Երանոսյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AK0530806, տրված` 15.06.2010 թ., 001-ի կողմից, հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գյուղ Շիրակամուտ, 8-րդ փող., տուն 2):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2017 թվականի մայիսի 31-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 78467.54 հազ. դրամ, որից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի N 1 շինության տարածքի գնահատված արժեքը` 63306.81 հազ. դրամ, իսկ Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի N 2 շինության տարածքի գնահատված արժեքը՝ 15160.73 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 78467.54 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից` 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով բաժնային մասի կադաստրային արժեքը՝ համապատասխանաբար 3079.19 հազ. և 1510.27 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը և հողամասի բաժնային մասի 4589.46 հազ. դրամ կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 61248 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է՝
1) երկու տարվա ընթացքում կատարել 50,0 մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի՝ հավասարաչափ, ինչպես նաև պայմանագրի կնքումից հետո մինչև առաջին տարվա ավարտն ստեղծել 12 աշխատատեղ.
2) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. հունվարի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|