ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2018 թվականի N 23-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստան-ԵՄ շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ հանդիպմանը և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեների չորրորդ նիստերին մասնակցելու նպատակով 2018 թվականի հունվարի 22-25-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Նազարյանինը, Վլադիմիր Կարմիրշալյանինը և Զոյա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գագիկ Եգանյանինը և Գարիկ Սահակյանինը՝ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Նազարյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-25-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Նազարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 22.01.2018 թ. - 24.01.2018 թ.) |
Գ. Եգանյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ |
Վ. Կարմիրշալյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ |
Գ. Սահակյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ (22.01.2018 թ. - 24.01.2018 թ.) |
Զ. Ստեփանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի երկրորդ քարտուղար |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |