ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2018 թվականի N 5-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈԻԹՑԱՆ՝ ՌՈԻՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈԻԹՑՈԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի դեկտեմբերի 19-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության |
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
2018 թ. հունվարի 11 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-21-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (19.12.2017 թ. - 20.12.2017 թ.) | |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Հ. Ազիզյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ | |
Լ. Թումյան | - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական | |
Ռ. Ավետիսյան | - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |