Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 1127-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. սեպտեմբերի 15
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1127-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

 Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

8481 80 850 8

Փական

գնդիկավոր փական DN1600

կգ

6240

Չեխիայի Հանրապետություն

51 120 000

2.

8483 40 210 0

Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով

փոխանցումատուփ ZP 730 AH 2400*1700*1650

հատ

1

Չեխիայի Հանրապետություն

96 560 000

3.

8535 21 000 0

Վակուումային անջատիչ

ZW7-40.5KV-630A/25K, վակուումային անջատիչ

կգ

1300

Չինաստանի Հանրապետություն

4 238 293

4.

8535 30 100 0

Հոսանքի բաժանիչ

GW4-40.5 D/630A հոսանքի բաժանիչ

կգ

389

Չինաստանի Հանրապետություն

862 200

5.

8504 31 290 9

Լարման տրանսֆորմատոր դրսի

JDJJ2-35 դրսի լարման տրանսֆորմատոր

հատ

3

Չինաստանի Հանրապետություն

872 595

6.

8535 40 000 0

Լարման սահմանափակիչներ

35KV լարման սահմանափակիչներ

կգ

31

Չինաստանի Հանրապետություն

230 615

7.

8537 10 100 0

Թվային ղեկավարման վահաններ՝
ներկառուցված հաշվողական մեքենայով

Թվային ղեկավարման վահաններ՝
ներկառուցված հաշվողական մեքենայով
2260*800*600մմ

կգ

30

Չինաստանի Հանրապետություն

605 000

      Ընդամենը               154 488 703
(հավելվածը լրաց., փոփ. 28.12.17 N 1709-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան