Գլխավոր տեղեկություն
Համար
N 752-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.12.2017-30.05.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2016 թվականի N 752-Ա

 

«ՍԱՖԵԺ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.12.17 N 1712-Ա)

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՍԱՖԵԺ» բաց բաժնետիրական ընկերությանը (Ֆրանսիայի Հանրապետություն)՝

1) Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 1-ի և 2-ի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2-ի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետերով նախատեսված՝ «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» գործունեությունը:

(որոշումը խմբ. 28.12.17 N 1712-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 20

Երևան