Գլխավոր տեղեկություն
Համար
N 1125-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 1125-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 28.12.17 N 1708-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 15

Երևան

Հավելված 

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1125-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

8410

Հիդրավլիկ տուրբին

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

374.880.000

2.

8483

Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

96.560.000

3.

8501

Գեներատոր

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

215.840.000

4.

8481

Փական

կգ

6240

Չեխիայի Հանրապետություն / -

51.120.000

5.

8537

Ցածր լարման բաշխիչ վահանակ

կգ

365

Չեխիայի Հանրապետություն / -

45.440.000

6.

8537

Ավտոմատ ղեկավարման վահանակ

կգ

275

Չեխիայի Հանրապետություն / -

68.160.000

7.

8479

Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ

հատ

1

Չեխիայի Հանրապետություն / -

25.560.000

8.

8535

ZW7-40.5KV-630A/25KA վակուումային անջատիչ

հատ/կգ

1/1300

Չինաստանի Հանրապետություն/-

4,238,293

9.

8535

GW4-40.5 D/630A հոսանքի բաժանիչ

հատ/կգ

1/389

Չինաստանի Հանրապետություն/-

862,200

10.

8504

JDJJ2-35 դրսի լարման տրանսֆորմատոր

հատ

3

Չինաստանի Հանրապետություն/-

872,595

11.

8535

35KV լարման սահմանափակիչներ

հատ/կգ

3/31

Չինաստանի Հանրապետություն/-

230,615

12.

8537

Հիմնական տրանսֆորմատորային դիֆերենցիալ պաշտպանիչ SAFE9371

հատ/կգ

1/42

Չինաստանի Հանրապետություն/-

756,244

13.

8537

Հիմնական տրանսֆորմատորային HV պահուստային պաշտպանիչ SAFE9382

հատ/կգ

1/38

Չինաստանի Հանրապետություն/-

756,244

14.

8537

Հիմնական տրանսֆորմատորային LV պահուստային պաշտպանիչ SAFE9381

հատ/կգ

1/40

Չինաստանի Հանրապետություն/-

756,244

15.

8537

Հիմնական տրանսֆորմատորային ոչ էլեկտրիկ պաշտպանության սարք SAFE9372

հատ/կգ

1/50

Չինաստանի Հանրապետություն/-

907,490

16.

8537

Թվային ղեկավարման վահաններ՝ ներկառուցված հաշվողական մեքենայով

հատ/կգ

1/30

Չինաստանի Հանրապետություն/-

605,000

17.

8537

Բարձր լարման բջիջ KYN28A-12 G1

հատ/կգ

1/1345

Չինաստանի Հանրապետություն/-

5,588,566

18.

8537

Բարձր լարման բջիջ KYN28A-12 G2

հատ/կգ

1/1193

Չինաստանի Հանրապետություն/-

5,546,598

19.

8537

Բարձր լարման բջիջ KYN28A-12 G3

հատ/կգ

1/830

Չինաստանի Հանրապետություն/-

5,061,934

20.

8504

Հաստատուն DC հոսանք պանել՝ մարտկոցների հետ DC-220V 100Ա*ժ

հատ

1

Չինաստանի Հանրապետություն/-

5,252,160

                       Ընդամենը

908 994 183
(հավելվածը լրաց., փոփ. 28.12.17 N 1708-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան