Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2018-24.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.28/22(1380) Հոդ.342
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2018 թվականի N 291-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում թույլատրել ձեռք բերող` «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ձեռք բերող), սույն որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող եզրագծի սահմաններում` 584 հեկտար, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

2. Ձեռք բերողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների վրա գործում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

3. Սահմանել, որ՝

1) օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

3) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 23

Երևան

 

 

ՍԱՀՄԱՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ

 

Մասշտաբ 1:20000

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մարտի 6-ի N 291-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_13906

 

Ներմուծեք նկարագրությունը_13908

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան