Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.03.21/10(613) Հոդ.80
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2018
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

16 մարտի 2018 թ.

ք. Երևան

N 1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-34-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածը լրացնել 48.7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«48.7. Ընդհանուր բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իրականացնում է Դեպարտամենտին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը.

բ) ստանում է Դեպարտամենտ ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը.

գ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.

դ) ստանում է Դեպարտամենտի կողմից առաքվող բոլոր փաստաթղթերը, գրանցում ու առաքում դրանք.

ե) պահպանում է փաստաթղթերը, ընդհանուր բաժնում վարվող մատյանները և կատարում է արխիվացման աշխատանքներ.

զ) վարում է Դեպարտամենտի կողմից իրականացվող գործունեության հետ կապված վիճակագրական հաշվետվություններ և պետական տուրքի հաշվառում.

է) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:»:

2) Որոշման 2-րդ հավելվածում՝

ա) 1-ին բաժնի 4-րդ կետը լրացնել «ժբ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ժբ) Ընդհանուր բաժին»,

բ) 2-րդ բաժինը լրացնել 10.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.1 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ»,

գ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ բաժնի 11-17-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի նախագահ

Ա. Մկրտումյան