ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2017 թվականի N 1165-Ա
«ՆՈՐՔ» ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նորք» հոգեբուժական կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Գ. Հովսեփյան 32/6, գրանցման համարը՝ 222.120.804400) և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նուբարաշեն ավան, N 1/3, գրանցման համարը՝ 222.120.804401) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել, որ`
1) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.17 N 1692-Ա)
(2-րդ կետը փոփ. 28.12.17 N 1692-Ա)
3. Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 28.12.17 N 1692-Ա)
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ընկերության կանոնադրությունը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների և կանոնադրության գրանցումը, ինչպես նաև «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարեցման պետական գրանցումը` ընկերության հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 26 Երևան |