Գլխավոր տեղեկություն
Համար
N 1703-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1346
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1703-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 338, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 995-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1324-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1418-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 995-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով.

2) 12.3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1324-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Հիմնադրամ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հիմնադրամի հիմնադրմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին» N 1418-Ա որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`

1) «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը.

2) «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան