Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.12.2017-12.07.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.08/9(1284) Հոդ.117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2017 թվականի N 86-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 7-րդ մասերի, 11-րդ հոդվածի 5-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման գումար ստանալու համար դիմում ներկայացնելու, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառու ճանաչելու, շահառուների շրջանակը որոշելու, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորելու, հատուցման դեպքը և (կամ) դրա փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների տվյալները, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների, շահառուներին վճարվող հատուցման գումարի չափի վերաբերյալ տեղեկություններն իրավասու պետական մարմիններին և հատուցման հիմնադրամին տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց վճարվող հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու, մշակելու, այդ հիմքերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու և դրանք իրավասու պետական մարմիններին ու հատուցման հիմնադրամին տրամադրելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցման հիմնադրամի կողմից ամսական լրացուցիչ գումար վճարելու որոշում ընդունելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) վճարված դրոշմանիշային վճարի գումարը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողներին, ամուսնուն և (կամ) զավակներին, ինչպես նաև ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարը ֆիզիկական անձին վերադարձնելու համար դիմում ներկայացնելու, իրավասու պետական մարմինների և հարկային մարմնի կողմից անհրաժեշտ տեղեկանքներ տրամադրվելու և դրոշմանիշային վճարի գումարը վերադարձվելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին փոխանցվող` դրոշմանիշային վճար վճարողների ցուցակների և հարկային մարմնի կողմից ֆինանսների ոլորտում կառավարության լիազորված մարմին ներկայացվող` դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամ փոխանցելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 6

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ, ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան 2017 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ (այսուհետ` մարտական գործողություններ) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի (այսուհետ` հատուցման դեպք) դիմաց հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները:

 2. Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում հատուցման գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ օրենքով սահմանված այլ շահառուն (շահառուները) ներկայացնում է դիմում՝ համաձայն NN 1 և 2 ձևերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան պետական մարմին) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Դիմումը ներկայացվում է համապատասխան այն պետական մարմնին, որտեղ նախկինում ծառայել է հաշմանդամ դարձած, զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողը: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.

2) մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ.

 3) օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը.

 4) հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից.

 5) օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող` ամուսնության և ծննդյան վկայականները, դատական ակտերը, զինծառայողի` շահառու հանդիսացող քրոջ և եղբոր` ուսումնառության կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները` տրված համապատասխանաբար ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից.

 6) օրենքով սահմանված շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ շահառուների ցանկությունը` հատուցման գումարը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի NN 1 և 2 ձևերում նշված դիմումներում:

3. Եթե օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու օրվա դրությամբ առկա է նաև օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք, ապա սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումին կցվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 2 հավելվածում նշված դիմումը և փաստաթղթերը:

4. Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում`

1) պարզում է, թե`

ա. տվյալ հատուցման դեպքով ով է հանդիսանում շահառու (շահառուներ)` հիմք ընդունելով օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը,

բ. որքան է կազմում հատուցման դեպքով վճարման ենթակա հատուցման գումարի չափը և

2) ստացված դիմումն ու կից փաստաթղթերը, հատուցման դեպքի վերաբերյալ առկա փաստաթղթերը, ներառյալ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված տեղեկատվությունը` տրամադրված դեպքի առթիվ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից, ինչպես նաև հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող շահառուների անվանացանկը` համաձայն NN 3 և 4 ձևերի, էլեկտրոնային եղանակով ուղարկում է հատուցման հիմնադրամին:

(4-րդ կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն)

5. Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն ստացված դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի հատուցման իրավունքի գործ` էլեկտրոնային եղանակով, ապահովագրական գործում սքանավորման միջոցով ներառելով դիմումը, դրան կից ներկայացված և հատուցման դեպքի վերաբերյալ իր մոտ առկա փաստաթղթերը, իսկ դիմումը ներկայացրած անձի կողմից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:

6. Սույն կարգի համաձայն շահառուների շրջանակում կատարված փոփոխություններ են համարվում`

1) օրենքով սահմանված նոր շահառուի ի հայտ գալը.

2) օրենքով սահմանված շահառուի մահանալը.

3) օրենքով սահմանված շահառու հանդիսանալու հիմք տվող հանգամանքը վերանալը:

7. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում են նոր շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ նրա կողմից լիազորված անձի կամ այլ շահառուի կողմից` օրենքով սահմանված կարգով հատուցման գումարը շահառուների թվի վրա հավասարաչափ բաժանելու համար: Սույն կետի համաձայն նոր շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը կամ այլ շահառուն ներկայացնում է դիմում՝ համաձայն N 5 ձևի, համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, դիմումին կցելով փոփոխությունները հիմնավորող փաստաթղթերը (ծննդյան վկայականը, մահվան վկայականը, դատական ակտը, ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքները):

8. Շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների վերաբերյալ ստացված դիմումը և փաստաթղթերը համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հաշվառում է սույն կարգի 5-րդ կետի համաձայն` հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի հատուցման իրավունքի գործում, և գրանցման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ձևաչափով ուղարկում է հատուցման հիմնադրամին:

 9. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում օրենքով սահմանված հատուցման դեպքի փոփոխություն, ապա հատուցման նոր դեպքն օրենքով սահմանված կարգով որոշվելու (հաստատվելու) օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի պահանջների համաձայն անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկում է հատուցման հիմնադրամին:

 10. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի համաձայն ստացված փաստաթղթերում (տեղեկություններում) թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և (կամ) անճշտությունները և համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնել հատուցման հիմնադրամ: Ընդ որում, օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 3 աշխատանքային օրվա հաշվարկն սկսվում է ճշգրտված փաստաթղթերը (տեղեկությունները) հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից:

 11. Եթե սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն հատուցման գումարն օրենքով սահմանված շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելուց հետո օրենքով սահմանված շահառուներից որևէ մեկը դիմում է ներկայացնում հատուցման հիմնադրամին` իրեն հասանելիք գումարի չափն առանձնացնելու և առանձին վճարելու վերաբերյալ, ապա հատուցման հիմնադրամը դիմումն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով իրականացնում է հատուցման գումարի բաժանումը և առանձին վճարումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Զինծառայողի առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու մասին

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ _______________________________________________________________

 (հաշմանդամություն ունեցող զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական

__________________________________________________________________________________

կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն)

__________________________________________________________________________________

(զորամասը, վնասվածք կամ խեղում ստանալու օրը, ամիսը, տարին, վայրը և պատճառը)

__________________________________________________________________________________

(հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը,

__________________________________________________________________________________

 ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին)

_________________________________________________________________________________:

(պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ որոշման կայացման օրը, ամիսը, տարին, համարը)

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դիմումի դարձերես

 

3. Խնդրում եմ ինձ հատկացնել օրենքով սահմանված հատուցման գումար` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված հաշվեհամարին:

4. Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Շահառու
(ազգակցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգավիճակը, վերջիններիս բացակայության դեպքում` այլ անձը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցե)

Շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

       

 

1) աղյուսակը լրացվում է այն դեպքում, եթե մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով դիմումը չի ներկայացվել հաշմանդամություն ունեցող զինծառայողի կողմից.

2) աղյուսակի 1-ին սյունակում քրոջ և եղբոր կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան` նշվում է ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականի համարը,

բ. 18 տարին լրացած և անգործունակ` նշվում է անգործունակ ճանաչելու մասին դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը,

գ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանքի տրման օրը, ամիսը, տարին, համարը,

դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների հաշմանդամության խումբը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքներ տալու օրը, ամիսը, տարին, համարները, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին.

3) աղյուսակի 1-ին սյունակում այլ անձանց վերաբերյալ լրացվում է`

ա. դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը,

բ. հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.

4) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

5) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.  

 

Ձև N 2

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Զինծառայողի կյանքին պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ _____________________________________________________________

 (զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի ծառայության տեսակը,

________________________________________________________________________________

 կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն)

________________________________________________________________________________

(զորամասը, զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարին)

________________________________________________________________________________

 (զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու վայրը և պատճառը, մահվան վկայական

________________________________________________________________________________

տալու օրը, ամիսը, տարին համարը, անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտի

________________________________________________________________________________

կայացման օրը, ամիսը, տարին և համարը)

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դիմումի դարձերես

 

3. Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Շահառու
(ազգակցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգավիճակը, վերջիններիս բացակայության դեպքում` այլ անձը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցե)

Շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

       

 

1) աղյուսակի 1-ին սյունակում քրոջ և եղբոր կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան` նշվում է ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականի համարը,

բ. 18 տարին լրացած և անգործունակ, նշվում է անգործունակ ճանաչելու մասին դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը,

գ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը,

դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների հաշմանդամության խումբը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանքներ տալու օրը, ամիսը, տարին, համարները, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին.

2) աղյուսակի 1-ին սյունակում այլ անձանց վերաբերյալ լրացվում է`

ա. դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը.

բ. հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.

3) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

4) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

Ձև N 3

 

Ա ն վ ա ն ա ց ա ն կ

 

Զինծառայողի առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների

 

Հաշման-դամու-թյուն ունեցող զինծա-ռայողի ծառա-յության տեսակը, զինվո-րական կոչումը, անունը, հայրա-նունը, ազգա-նունը, ծննդյան օրը, ամիսը, տարին

Զորա-մասը, վնաս-վածք կամ խեղում ստա-նալու օրը, ամիսը, տարին, վայրը և պատ-ճառը

Հաշման-դամու-թյան խումբը և հաշման-դամ ճանա-չելու վերա-բերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերա-փորձա-քննության օրը, ամիսը, տարին

Պատճա-ռական կապի վերա-բերյալ ԿՌԲՀ որոշման կայաց-ման օրը, ամիսը, տարին, համարը

Օրենքով սահ-մանված հատուց-ման գումարի չափը

Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Հատուցման գումար ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակ-ցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգա-վիճակը, վերջին-ներիս բացա-կայության դեպքում` այլ անձը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսա-համարը (էլեկտրո-նային հասցե)

շահա-ռուների համաձայ-նությունը` հատուցման գումարը շահառու-ներից մեկին հատկաց-նելու կամ ցանկու-թյունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

 

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

1) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, եթե մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով դիմումը չի ներկայացվել հաշմանդամություն ունեցող զինծառայողի կողմից.

2) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

3) աղյուսակի 9-րդ սյունակում նշվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի, իսկ Աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակների լրացման դեպքում`գումարն ստացող շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

 

Համապատասխան պետական
մարմնի սոցիալական ապահովության
խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար

-------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

____ ______ 20  թ.

 

Ձև N 4

 

Ա ն վ ա ն ա ց ա ն կ

 

Զինծառայողի կյանքին պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների

 

Զոհված (մահա-ցած) կամ անհայտ կորած զինծա-ռայողի ծառա-յության տեսակը, զինվո-րական կոչումը, անունը, հայրա-նունը, ազգա-նունը, ծննդյան օրը, ամիսը, տարին

Զորա-մասը, զոհվելու (մահա-նալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարին, վայրը և պատ-ճառը

Մահվան վկայական տալու օրը, ամիսը, տարին համարը, զոհվելու (մահա-նալու) պատճա-ռական կապի վերա-բերյալ ԲՍՓՀ տեղե-կանք տալու օրը, ամիսը, տարին, համարը

Անհայտ կորելու պատ-ճառով անհայտ բացա-կայող ճանա-չելու մասին դատա-կան ակտի կայաց-ման օրը, ամիսը, տարին և հա-մարը

Օրենքով սահման-ված հատուց-ման գումարի չափը

Հատուցման գումարը ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Հատուցման գումար ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակ-ցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգա-վիճակը, վերջին-ներիս բացակա-յության դեպքում` այլ անձը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսա-համարը (էլեկտրո-նային հասցե)

շահա-ռուների համաձայ-նությունը` հատուցման գումարը շահա-ռուներից մեկին հատկաց-նելու կամ ցանկու-թյունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

 

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

1) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

2) աղյուսակի 9-րդ սյունակում նշվում է գումար ստացող յուրաքանչյուր շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

 

Համապատասխան պետական մարմնի

սոցիալական ապահովության

խնդիրներ իրականացնող

ստորաբաժանման ղեկավար

--------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

____ ______ 20  թ.

 

Ձև N 5

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հատուցման գումար ստացող շահառուների շրջանակում կատարված փոփոփոխությունների

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ __________________________________________________________

 (զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն

_______________________________________________________________________________

  ունեցող զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________________________________

(կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման հիմնադրամի կողմից

_______________________________________________________________________________

հատուցում նշանակելու որոշման օրը, ամիսը, տարին, որոշման համարը)

 

համաձայն հատուցում ստանալու ընթացքում շահառուների շրջանակում տեղի է ունեցել փոփոխություն`

_______________________________________________________________________________

(նոր շահառուի ի հայտ գալու հանգամանքները կամ շահառուի մահը կամ

_______________________________________________________________________________

շահառու հանդիսանալու հիմք տվող հանգամանքը վերանալը)

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դիմումի դարձերես

 

3. Շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների արդյունքում հատուցման գումարը ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Նոր շահառուի կամ մահացած շահառուի կամ այլևս շահառու չհանդիսացող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (ազգակցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգավիճակը)

Շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

Շահառուի ստորագրությունը

1

2

3

     

 

1) աղյուսակը լրացվում է հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

(հավելվածը լրաց. 31.08.17 N 1077-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՎՃԱՐԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ, ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ, ԱՅԴ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարվող հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերի վերաբերյալ տեղեկությունների ստացման և հաշվառման, այդ հիմքերի վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման և դրանց հիման վրա ամսական լրացուցիչ գումար վճարելու հետ կապված հարաբերությունները:

 2. Օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունքի առկայության պարագայում ամսական լրացուցիչ գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը, իսկ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում` հաշմանդամություն ունեցող զինծառայողի ամուսինը կամ զինծառայողի` օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների խնամքով զբաղվող այլ անձը, ինչպես նաև զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի ամուսինը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ այդպիսիք չլինելու դեպքում` զինծառայողի` օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների խնամքով զբաղվող այլ անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների ծննդյան վկայականները.

2) չափահաս զավակների` ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի, կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները` տրված համապատասխանաբար ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից.

3) երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք` տրված երեխայի մոր հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատության կողմից: Ընդ որում, սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով.

4) զինծառայողի և երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաև ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք` տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով.

5) օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը և խնամակալի անձնագիրը, ինչպես նաև զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը.

6) օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը,

7) չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը սույն մասում նախատեսված անձանցից որևէ մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի N 1 ձևում նշված դիմումում:

3. Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից սույն կարգի 2-րդ կետում նախատեսված փաստաթղթերի հաշվառումը և հատուցման հիմնադրամին տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածում սահմանված կարգով և ժամկետներում:

4. Հատուցման հիմնադրամն օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարը վճարելու որոշում կայացնում է համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից ներկայացված փաստաթղթերը հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից հետո եռօրյա ժամկետում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթները: Հատուցման հիմնադրամի կողմից օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումն իրականացվում է սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն:

5. Եթե օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարը վճարելու ընթացքում զինծառայողն ունենում է նոր երեխա, կամ լրացել է երեխայի 18 տարին և նա սովորում է առկա ցերեկային ուսուցմամբ կամ նա ունի հաշմանդամություն, որը սահմանվել է մինչև նրա 18 տարին լրանալը, ապա համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացվում համապատասխանաբար սույն կարգի N 1 ձևով նախատեսված նոր դիմում, նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները, որոնք համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն տրամադրվում են հատուցման հիմնադրամին: Ընդ որում, եթե սույն կետի շրջանակներում առկա է սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված` ամսական լրացուցիչ գումարն առանձնացնելու դեպք, ապա հատուցման հիմնադրամն իրականացնում է ամսական լրացուցիչ գումարի վճարման վերահաշվարկ` համապատասխան չափերով: Սույն կետում սահմանված պայմանների վերաբերյալ համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը գրավոր տեղեկացնում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն դիմում ներկայացրած անձին` վերջինիս կողմից դիմումը ներկայացնելու ժամանակ:

6. Եթե օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումը հատուցման հիմնադրամի կողմից դադարեցվել է օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխայի կամ չափահաս զավակի մահվան կամ երեխայի 18 տարին լրանալու կամ ուսանող չափահաս զավակի` ուսումնառությունը դադարեցնելու կամ 23 տարին լրանալու կամ ուսուցման ձևը փոխելու հիմքով, և`

 1) զինծառայողն ունենում է նոր երեխա, կամ

 2) չափահաս զավակը մինչև 23 տարին լրանալը վերականգնվում է ուսումնական հաստատությունում կամ կրկին տեղափոխվում է առկա ցերեկային ուսուցմամբ համակարգ,

ապա օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն: Եթե օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումը հատուցման հիմնադրամի կողմից դադարեցվել է հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի` հաշմանդամություն ունեցող չճանաչվելու հիմքով, ապա հետագայում նշված անձին կրկին անգամ հաշմանդամություն ունեցող ճանաչելը չի հանգեցնում օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարման պարտավորության՝ բացառությամբ եթե հաշմանդամություն ունեցող չճանաչելու որոշումը բողոքարկման արդյունքում փոփոխվել է, և անձը կրկին ճանաչվել է հաշմանդամություն ունեցող:

7. Օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարը վճարելու որոշում կայացնելու օրվանից հետո 15-օրյա ժամկետում հատուցման հիմնադրամը`

 1) օրենքով սահմանված անչափահաս երեխաների կամ չափահաս զավակների վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագիր ունենալու դեպքում` անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմին` օրենքով սահմանված անչափահաս երեխայի կամ չափահաս զավակի մահվան պետական գրանցում իրականացվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմնի կողմից մահվան պետական գրանցման օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար.

 2) ուսանող չափահաս զավակի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է այն ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է անձը` վերջինիս ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու դեպքում ուսումնական հաստատության կողմից ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար.

 3) հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը և սերիան, հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը, պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին` հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգվելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչվելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչելու օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար:

8. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ստացված տեղեկությունները հատուցման հիմնադրամը փոխանցում է նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում` զինծառայողի ապահովագրական գործում հաշվառելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունքի մասին

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ___________________________________________________________

 (հաշմանդամ ճանաչված կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի

_____________________________________________________________________________

 անունը, հայրանունը, ազգանունը, զինծառայողի կամ այլ դիմումատուի անձնագրի սերիան և համարը)

 

ունի (կամ խնամում է) 3 (և ավելի) երեխա (չափահաս զավակ)

__________________________

(անունը, հայրանունը,

_____________________________________________________________________________

ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականների համարները, չափահաս զավակների

_____________________________________________________________________________

մասով ուսումնառության կամ հաշմանդամության վերաբերյալ ուսումնական հաստատության կամ ԲՍՓՀ

_____________________________________________________________________________

տեղեկանքներ տալու օրը, ամիսը, տարին, համարները, երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և

_____________________________________________________________________________

 հղիության ժամանակահատվածի վերաբերյալ բժշկական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը,

_____________________________________________________________________________

 տարին, համարը, ամուսնության վկայականի օրը, ամիսը, տարին և համարը, ամուսնալուծություն գրանցած

_____________________________________________________________________________

 չլինելու վերաբերյալ ՔԿԱԳ տեղեկանքի օրը, ամիսը, տարին և համարը, խնամակալ ճանաչելու մասին

_____________________________________________________________________________:

 որոշման օրը, ամիսը, տարին, համարը, դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին և համարը)

 

Դիմումի դարձերես

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

3. Խնդրում եմ ինձ հատկացնել օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված հաշվեհամարին:

4. Ամսական լրացուցիչ գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Երեխայի (չափահաս զավակի) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն

Երեխայի (չափահաս զավակի) կարգավիճակը

Չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը դիմումատուին հատկացնելու կամ ցանկությունը` լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և առանձին վճարելու վերաբերյալ

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

       

 

1) աղյուսակի 2-րդ սյունակում երեխայի (չափահաս զավակի) կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան,

բ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը,

գ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է հաշմանդամության խումբը և հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը, վերափորձաքննության օրը, ամիսը, տարին.

2) աղյուսակի 2-րդ սյունակում յուրաքանչյուր չափահաս զավակի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը դիմումատուին հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

3) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր չափահաս զավակ անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ, ԱՄՈՒՍՆՈՒՆ ԵՎ (ԿԱՄ) ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարված դրոշմանիշային վճարի գումարն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

 2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում կարող են յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում՝ համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց կողմից վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու (ամբողջությամբ կամ մասնակի) պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

 2) տեղեկանք զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին՝ համաձայն N 2 ձևի, կամ տեղեկանք զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին՝ համաձայն N 3 ձևի: Ընդ որում, զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում է միայն մեկ անգամ` առաջին անգամ իր կողմից վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

 3) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին՝ համաձայն N 4 ձևի:

 3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումը ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները: Ընդ որում, օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երկու աշխատանքային օրվա հաշվարկը սկսում է ճշգրտված տեղեկությունները հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից:

4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասերում նշված ֆիզիկական անձը օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում կարող է հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում՝ համաձայն N 5 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իր կողմից ավելի վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից ավելի պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու (ամբողջությամբ կամ մասնակի) պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) սույն կարգի N 4 ձևով ներկայացված տեղեկանքը:

 5. Սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան տեղեկանքներն ստանալու համար սույն կարգում նշված անձինք դիմում են օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերում նշված մարմիններին, որոնց կողմից տեղեկանքները տրամադրվում են օրենքով սահմանված ժամկետում:

Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկանքը հարկային մարմնից ստանալու համար սույն կարգում նշված անձինք ներկայացնում են`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,

գ. գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանքը՝ դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված՝ հարկային գործակալ չհամարվող անձանց եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց):

Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքներն ստանալու համար սույն կարգում նշված անձինք ներկայացնում են`

ա. դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթ,

բ. դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,

գ. դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ համապատասխանաբար՝ ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ զինծառայողի ծննդյան վկայական,

դ. զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է),

ե. զինծառայողի հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` եթե ստացել է հանրային ծառայության համարանիշ):

Զինծառայողի՝ մահացած լինելու մասին տեղեկանքն ստանալու համար, բացի վերոնշյալ փաստաթղթերից, դիմումատուն ներկայացնում է նաև զինծառայողի մահվան վկայականը:

(5-րդ կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն, խմբ., լրաց. 28.12.17 N 1690-Ն)

6. Հատուցման հիմնադրամը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի կողմից վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների գումարները վերադարձնելիս հիմք է ընդունվում սույն կարգի N 4 ձևով ներկայացված տեղեկանքում նշված` անձի վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների չափը` անկախ տեղեկանքի` «վերադարձման ենթակա է» տողում արտացոլված գումարի չափից:

(6-րդ կետը լրաց. 28.12.17 N 1690-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի

տնօրեն ___________________________________-ին

 

Հարգելի ___________________________,

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան՝ խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իմ կողմից վճարված (իմ եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ՝ համաձայն կից ներկայացվող տեղեկատվության:

Դիմումին կից ներկայացնում եմ նաև հետևյալ փաստաթղթերը՝

 

1. իմ անձնագրի պատճենը.

2. տեղեկանք զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին, կամ

  □ տեղեկանք զինծառայողի զոհված (մահացած) լինելու մասին.

3. տեղեկանք դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

Դիմող

____________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը) 

____________________________________

(ստորագրությունը)

 

 ____ ____________________ 20_____թ.


ԴԻՄՈՒՄԻ ԴԱՐՁԵՐԵՍ

 

1. Զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը

 

 

 

2. Զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

 

 

3. Զինծառայողի հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար)

 

 

 

4. Դիմումատուի ազգակցական կապը զինծառայողի հետ`

 

ծնող

ամուսին

զավակ

 

5. Խնդրում եմ նախորդ տարվա ընթացքում իմ կողմից վճարված (իմ եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնել`

 

ամբողջությամբ

մասնակի

 

 

 

(նշել գումարի մեծությունը)

 

6. Դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար)

 

 

 

7. Դիմումատուի բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը)

 

 

 

8. Դիմումատուի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը)

 

Դիմումատուի ստորագրությունը ______________________________

 

(ձևը փոփ., լրաց. 28.12.17 N 1690-Ն)

 

Ձև N 2

 

_____ _________________ 20______ թ.

Nօ. ____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին

 

Սույն տեղեկանքը տրվում է ____________________________________________________________

__________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

առ այն, որ վերջինիս

__________________

(զավակ, ծնող, ամուսին)

հանդիսացող ______________________________
__________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ ______________ թվականի

_______________________-ից:

 

Զորակոչն իրականացրել է __________________________ զինվորական կոմիսարիատը:

 

Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

Զինվորական կոմիսար

_____________________________________________________

(կոչումը, անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

 

(ձևը լրաց. 28.12.17 N 1690-Ն)

 

Ձև N 3

 

«_____» _________________ 20______ թ.

Nօ. ____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին

 

Սույն տեղեկանքը տրվում է ___________________________________________________________

_________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

առ այն, որ վերջինիս

__________________

(զավակ, ծնող, ամուսին)

հանդիսացող ______________________________

__________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

զոհվել (մահացել) է _________ թվականի _______________________-ին:

 

Մահվան վկայականի համարը __________________________________

 

Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

-------------------------------------------------------

 (համապատասխան պետական մարմնի

------------------------------------------------------- 

 (սոցիալական ապահովության խնդիրներ

-----------------------------------------------------`

իրականացնող ստորաբաժանման ղեկավար)

-----------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

 

(ձևը լրաց. 28.12.17 N 1690-Ն)

 

Ձև N 4

 

«_____» _________________ 20______ թ.

Nօ. ____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

անձի կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված (անձի եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների չափի մասին

 

Սույն տեղեկանքը տրվում է ___________________________________________________

_______________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))

 

առ այն, որ «01» հունվարի 20____թ-ից մինչև «31» դեկտեմբերի 20_____թ. ընկած ժամանակահատվածում անձի վճարած (անձի եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների գումարը կազմել է

 ____________________________________

      (գումարը թվերով և տառերով)

_____________________________________ դրամ, իսկ վերադարձման ենթակա է

___դրամ___________________

     (գումարը թվերով և տառերով):

 

Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

_____________________________

_____________________________

_____________________________

_____________________________ ________________________________________

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(ձևը լրաց. 28.12.17 N 1690-Ն)

 

Ձև N 5

 

ԴԻՄՈՒՄ

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի

տնօրեն ___________________________________-ին

 

Հարգելի ___________________________,

,

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ խնդրում եմ վերադարձնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում մեկից ավելի հիմքով իմ կողմից վճարված (իմ եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը՝ համաձայն կից ներկայացվող տեղեկատվության:

Դիմումին կից ներկայացնում եմ նաև հետևյալ փաստաթղթերը՝

1. իմ անձնագրի պատճենը.

2. տեղեկանք դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

Դիմող

_________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

________________________________

(ստորագրությունը)

 

 ____ ____________________ 20_____թ.

 

ԴԻՄՈՒՄԻ ԴԱՐՁԵՐԵՍ

 

1. Խնդրում եմ նախորդ տարվա ընթացքում իմ կողմից վճարված (իմ եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնել՝

 

ամբողջությամբ մասնակի

 

 

 

(նշել գումարի մեծությունը)

 

2. Դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար)

 

 

 

3. Դիմումատուի բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը)

 

 

 

Դիմումատուի ստորագրությունը ______________________________

 

4. Դիմումատուի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը)

 

(ձևը փոփ., լրաց. 28.12.17 N 1690-Ն)

(հավելվածը լրաց. 31.08.17 N 1077-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.12.17 N 1690-Ն)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճար վճարողների ցուցակները հատուցման հիմնադրամին փոխանցելու և հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարականը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Հարկային մարմինը եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկը (բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների) ստանալուց հետո առանձնացնում է այն աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) են եկամուտներ: Եթե այդ աշխատողների դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինն այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված աշխատողների ցուցակը՝ համաձայն N 1 ձևի, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(3-րդ կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն)

4. Աշխատանքային կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ֆիզիկական անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

5. Տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

 6. Եթե սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձանց մասով դրոշմանիշային վճարները փոխանցված են մասամբ, ապա՝

 1) տվյալ գործատուի կողմից մասամբ վճարված դրոշմանիշային վճարների գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է հատուցման հիմնադրամին.

 2) հարկային մարմինն այդ մասին տեղեկացնում է հատուցման հիմնադրամին և ձեռնարկում է օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ` չվճարված դրոշմանիշային վճարների գումարը հավաքագրելու համար, որից հետո նշված անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

7. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ցուցակները տրամադրվում են հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:

 8. Հարկային մարմինը դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) դրոշմանիշային վճարների ամբողջ գումարը վճարելուց և սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ցուցակները կազմելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարական՝ համաձայն N 2 ձևի:

8.1. Հարկային մարմինը պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարների մասով, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական, որի համաձայն տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին փոխանցվում են հատուցման հիմնադրամին:

(8.1-ին կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն)

 9. Հարկային մարմինը սույն կարգով սահմանված հանձնարարականում որպես փոխանցման ենթակա դրոշմանիշային վճարների գումար նշում է վճարված դրոշմանիշային վճարների այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:

 10. Սույն կարգով սահմանված հանձնարարականներն ստանալու օրվանից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականներում նշված գումարը:

(10-րդ կետը փոփ. 31.08.17 N 1077-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

 

Հարկային մարմնից տրամադրվող տեղեկատվությունը

   

Ամսաթիվը

     

Հանձնարարականի հերթական համարը

     

ՀՎՀՀ-ն

     

Ա/Ձ, նոտարի, կազմակերպության անվանումը

     
 

ՀԾՀ-ն

Անունը

Ազգանունը

Հաշվետու ժամանակաշրջանը

       

 

Ձև N 2

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

Տվյալի անվանումը

Ձևաչափը

Հանձնարարականի հերթական համարը

 

Գանձապետական հաշվեհամարը

 

Փոխանցման ենթակա գումարը

 

 

(հավելվածը լրաց., փոփ. 31.08.17 N 1077-Ն)

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների (այսուհետ` վճարող) հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն ԴՎ N 1 ձևի:

3. Վերադարձն իրականացվում է դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդի այն մասով, որն օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:

4. Վերադարձման ներկայացված գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե հարկային մարմնում առկա տվյալների համադրման արդյունքում պարզվում է, որ սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդ առկա չէ: Դրոշմանիշային վճարի գումարի առկա մնացորդը վերադարձման ներկայացված գումարի չափից պակաս լինելու դեպքում վերադարձման ենթակա կհամարվի առկա մնացորդի չափով:

Սույն կետում նշված դեպքում վճարողին տեղեկացվում է վերադարձը չկատարելու (վերադարձը մերժվելու) մասին` նշելով վերադարձի մերժման հիմքը, իսկ դրոշմանիշային վճարի գումարի ոչ բավարար մնացորդի առկայության դեպքում` տեղեկացվում է վերադարձման ենթակա գումարի մասին:

5. Հարկային մարմինը վճարողից սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է սահմանված չափից ավելի վճարված գումարի վերադարձման մասին եզրակացություն` համաձայն ԴՎ N 2 ձևի:

6. Վերադարձը մերժելու հիմքի բացակայության դեպքում` հարկային մարմինը եզրակացությունների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում վճարողների ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք` համաձայն ԴՎ N 3 ձևի:

7. Ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է գումարների վերադարձը:

8. Դրոշմանիշային վճարների սահմանված չափից ավելի վճարված գումարների վերադարձը կատարվում է «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից վճարողի բանկային հաշվին վերադարձման ենթակա գումարի փոխանցման միջոցով: Եթե դրոշմանիշային վճար վճարող ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունի, ապա գումարը փոխանցվում է նրա առաջարկած առևտրային բանկ՝ նրա անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներով, ընդ որում, այդ դեպքում «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարների մնացորդի վերադարձի դիմում» ԴՎ N 1 ձևի, «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձման մասին եզրակացություն» ԴՎ N 2 ձևի և «Վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարների մնացորդների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք» ԴՎ N 3 ձևի «Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» սյունակում նշվում է անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:

 

Ձև ԴՎ N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

ՀՎՀՀ

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,

նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

                               

 

Խնդրում եմ դրոշմանիշային վճարի սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդից վերադարձնել գումարը:

 

Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը (անձնագրի սերիան և համարը/նույնականացման քարտի համարը)

Վերադարձման ենթակա գումարը

     
 

Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ.

   

Դիմումատու

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

Հարկ

վճարողի կնիքը`

(առկայության դեպքում)

 

Ձև ԴՎ N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՎՀՀ

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,

նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

                               

 

Վճարողի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն` վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդից ենթակա է վերադարձման:

 

(դրամ)

Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը (անձնագրի սերիան և համարը/նույնականացման քարտի համարը)

Վերադարձման ենթակա գումարը

     

 

Եզրակացության կազմման ամսաթիվը __ _____________________ 20____ թ.

Հարկային մարմնի պատասխանատու անձ

_______________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև ԴՎ N 3

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը կազմված եզրակացությունները, տեղեկացնում է, որ «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից ստորև նշված գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին:

 

(դրամ)

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Հարկային մարմնի կոդը

ՀՎՀՀ

Բանկը, որին պետք է փոխանցել գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել գումարը (անձնագրի սերիան և համարը/
նույնականացման
քարտի համարը)

Գումարը

             
             
 

 Ընդամենը

 
Հարկային մարմնի պատասխանատու անձ

_______________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

 Կ. Տ.

 

(հավելվածը լրաց. 31.08.17 N 1077-Ն)