ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2017 թվականի N 1492-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՍԻԳՄԱ նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների, համաձայն հավելվածի, 2017 թվականի դեկտեմբերի 13-15-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. դեկտեմբերի 15-ի N 1492 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-15-ը Ֆրանսիայի Հանրապետություն ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան
- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (13.12.2017 թ.-14.12.2017 թ.)
Վ. Արամյան
- ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Դավթյան
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ
Ռ. Ավետիսյան
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական (13.12.2017 թ.-14.12.2017 թ.)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |