Գլխավոր տեղեկություն
Համար
N 94-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.14/11(1369) Հոդ.150
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

8 փետրվարի 2018 թվականի N 94-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N 2 հավելվածում «հայտատուի բնակության (գտնվելու) վայրը» բառերը փոխարինել «հայտատուի հասցեն, գտնվելու վայրը, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N 2 հավելվածը «հայտատուի հասցեն, գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը և թույլտվության (հավաստագրի) ու հայտի ձևերը հաստատելու մասին» N 1281-Ն որոշման N 1 հավելվածի ձևը և N 3 հավելվածը «էլեկտրոնային հասցեն» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) N 4 հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում:».

2) N 4 հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «, հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում.» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 3-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և տեղեկությունները» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 9-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և տեղեկությունները» բառերով.

2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում:»:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի N 953-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1673-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը «էլեկտրոնային հասցեով» բառերից հետո լրացնել «, նշելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում:» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի 1-ին կետը «հասցեն և հեռախոսահամարը» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում» բառերով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 9

Երևան