Գլխավոր տեղեկություն
Համար
N 1512-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.2017-17.08.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2017 թվականի N 1512-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1․ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 20-ի N 1512-Ա
որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տ. Խաչատրյան

 

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Է. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

Վ. Գևորգյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարի տեղակալ

 

Վ. Մեջլումյան

- «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ
(համաձայնությամբ)

 

Ա. Եգանյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի համակարգող քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան