Գլխավոր տեղեկություն
Համար
N 1634-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.2017-20.03.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1634-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի նրբանցք N 23 հասցեում գտնվող՝ 6319.04 քառ. մետր մակերեսով շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 5.802452 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 28022017-01-0092) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, Նոր թաղամաս. 1-ին փողոց, N 19 տուն)՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի՝ կոշիկի և հագուստի արտադրություն ստեղծելու նպատակով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 385 974 072 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 300 000 000 դրամ՝ ներառյալ 5.802452 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 262 502 928 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 758 285 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

1) պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում վճարել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի վաճառքի գինը.

2) երկու տարվա ընթացքում իրականացնել 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝ առաջին տարում՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ տարում՝ 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ստեղծելով 350-450 աշխատատեղ.

3) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 20

Երևան