Գլխավոր տեղեկություն
Համար
N 920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2018-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.653
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 920-Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Դիլիջան» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

բ) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

«Դիլիջան» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում,

գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Դիլիջան» պետական արգելոց» պետական հիմնարկի տնօրինության`

պետական սեփականություն հանդիսացող գույքը, համաձայն NN 3 և 4 հավելվածների, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

շենքերը և շինությունները, համաձայն N 5 հավելվածի, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական նախագծերի, «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

3. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 22.02.18 N 166-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Դիլիջան» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտիավորման սխեմայի կազմումը, պարկի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումը և, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Դիլիջան» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դիլիջան» ազգային պարկը (այսուհետ` պարկ) կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ` Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ կազմակերպված «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքների սահմաններում:

(1-ին կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

2. Պարկը հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք է:

(2-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

3. Պարկի ստեղծման նպատակներն են`

1) Աղստև և Գետիկ գետերի ավազանների ջրային և ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

2) հյուսիսային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց բնակության միջավայրի պահպանությունը.

3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը.

4) պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսումն ու գնահատումը.

5) բնական օբյեկտների, այդ թվում` կենսաբանական պաշարների արդյունավետ օգտագործումը, օգտագործման ձևերի ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակումը.

6) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպումը, բնության տարեգրության վարումը և պարկի ու հարակից տարածքների բնության թանգարանի գործունեության կազմակերպումը.

7) ճանաչողական զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման նախադրյալների ապահովումը.

8) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության և իրազեկման աշխատանքների իրականացման ապահովումը:

(3-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

4. Պարկի հողերը հանդիսանում են հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ներառում են բնապահպանական, պատմական և մշակութային և այլ նշանակության հողեր, որոնց վրա օրենքով սահմանված կարգով արգելվում է պարկի նպատակային նշանակությանը հակասող գործունեություն: Այլ հողատերերի, հողօգտագործողների և հողամասերի սեփականատերերի հողերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց շենքերն ու կառույցները, որոնք գտնվում են պարկի սահմաններում, օգտագործվում են իրենց նշանակությանը համապատասխան` այդ անձանց կողմից պահպանելով բնապահպանական նորմերը` սահմանված սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(4-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

5. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Դիլիջան» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ` «Դիլիջան» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ` Национальный парк "Дилижан".

4) ռուսերեն կրճատ` НП "Дилижан".

5) անգլերեն լրիվ` Dilijan National Park.

6) անգլերեն կրճատ` Dilijan NP:

(5-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

II. ՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ

 

6. Պարկի կառավարման պլանը կազմվում է համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և անհրաժեշտության դեպքում ենթակա է վերանայման:

(6-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

III. ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԱԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

7. Պարկի տարածքը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 204-Ն որոշմամբ հաստատված «Դիլիջան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի, բաժանվում է հետևյալ տարածքագործառնական գոտիների`

1) արգելոցային` ընդգրկում է «Աղավնավանքի կենու», «Խաչարձանի կաղնուտներ», «Բնական սոճուտներ» և «Հաղարծնի հաճարկուտներ» արգելոցները.

2) արգելավայրային` ընդգրկում է «Դիլիջանի ջրաբանական» և «Ֆրոլովա Բալկա» արգելավայրերը.

3) ռեկրեացիոն.

4) տնտեսական:

(7-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

8. Արգելոցային գոտիների ստեղծման նպատակներն են`

1) հատապտղային կենու, որպես հազվագյուտ հանդիպող ռելիկտային տեսակ, պահպանության ապահովումը.

2) բնական կաղնուտների, սոճուտների և հաճարկուտների պահպանության ապահովումը.

3) արգելոցի տարածքին հատուկ բնական լանդշաֆտների պահպանումը.

4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.

5) ճանաչողական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների ճանաչողական էքսկուրսիաներ), ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման ապահովումը` արգելոցների պահպանության ռեժիմին համապատասխան.

6) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը.

7) մարդածին բացասական ազդեցության կանխարգելումն արգելոցի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնականոն զարգացման վրա:

(8-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

9. Արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներն են`

1) Դիլիջան քաղաքի խմելու ջրի մատակարարման աղբյուրների ու դրանց միջավայրի պահպանության ապահովումը.

2) հանքային աղբյուրների ու դրանց միջավայրի պահպանության ապահովումը.

3) արգելավայրերի տարածքներին բնորոշ բնական լանդշաֆտների պահպանումը.

4) բնական գործընթացները խոչընդոտող մարդածին գործոնների բացահայտումը և դրանց կանխարգելումը.

5) կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության, վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը:

(9-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

10. Ռեկրեացիոն գոտու ստեղծման նպատակներն են`

1) բնական լանդշաֆտների, բուսական ծածկույթի, բնական և մշակութային ժառանգության բնապատմական և գեղագիտական արժեքների պահպանության ապահովումը քաղաքացիների հանգստի կազմակերպման համար.

2) ազգային պարկի տարածքի զբոսաշրջային կարողությունների բացահայտումն ու պահպանումը և զբոսաշրջության տարբեր ձևերի, այդ թվում` ճանաչողական զբոսաշրջության զարգացմանը նպաստելը.

3) ռեկրեացիոն գոտու տարածքների նպատակային օգտագործման ապահովումը.

4) ռեկրեացիոն գոտում առկա պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանման գոտիների պահպանության ապահովումը.

5) ռեկրեացիոն գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:

(10-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

11. Տնտեսական գոտու ստեղծման նպատակներն են`

1) պարկի տնտեսական գոտու տարածքին բնորոշ արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման, բնական պաշարների կայուն օգտագործման և պարկի ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության ծավալման ապահովումը.

2) ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական պաշարների արդյունավետ օգտագործման ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենս դրությանը համապատասխան.

3) տնտեսական գոտու էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը:

(11-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

12. Պարկի պահպանման գոտին ընդգրկում է պարկին հատկացված տարածքում Աղստև և Գետիկ գետերի ջրահավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանման գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

13. Պարկի պահպանման գոտու տարածքում թույլատրվում է պարկի էկոլոգիական համակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների և դրանց պահպանման գոտիների պահպանությանը չվնասող, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

(13-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Պարկի պահպանությունն իրականացնում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

(14-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

VI. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

 

15. Պարկի արգելոցային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ռեժիմը: Պարկի արգելոցային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) «Աղավնավանքի կենու» արգելոցում կենի հատապտղային տեսակի բնական միջավայրի, «Աղավնավանք» պատմաճարտարապետական հուշարձանի և դրա պահպանման գոտու պահպանությունը.

2) «Խաչարձանի կաղնուտներ» արգելոցում կաղնիների բնական միջավայրի պահպանությունը.

3) «Բնական սոճուտներ» արգելոցում սոճիների բնական միջավայրի պահպանությունը.

4) «Հաղարծնի հաճարկուտներ» արգելոցում հաճարենի արևելյան տեսակի բնական միջավայրի պահպանությունը.

5) կենդանիներին և թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

6) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.

7) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).

8) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը:

(15-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

16. Պարկի արգելավայրային գոտիներում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ռեժիմը: Պարկի արգելավայրային գոտիների պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) «Դիլիջանի ջրաբանական» արգելավայրում Դիլիջան քաղաքի խմելու ջրի մատակարարման աղբյուրների ու դրանց բնական միջավայրի պայմանների պահպանությունը.

2) «Ֆրոլովա Բալկա» արգելավայրում հանքային աղբյուրների բնական միջավայրի պայմանների պահպանությունը.

3) կենդանիներին և թռչուններին աղմուկով (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն) չանհանգստացնելը, թռչունների ձվադրավայրերի պահպանությունը.

4) ճանաչողական զբոսաշրջության համար միայն սահմանված երթուղիների օգտագործումը.

5) հրդեհածին գործունեության բացառումը (այդ թվում` խարույկ վառելը).

6) բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը.

7) որսորդության և ձկնորսության բացառումը.

8) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և օգտագործման բացառումը.

9) բույսերի պաշտպանության նպատակով թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործման բացառումը.

10) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ այլ թունավոր նյութերի արտադրության, օգտագործման և պահեստավորման բացառումը.

11) հողային ծածկույթի խախտում առաջացնող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործման, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխման բացառումը:

(16-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

17. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի ռեկրեացիոն գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.

2) կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով տարածքի աղտոտման բացառումը.

3) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

(17-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

18. Պարկի տնտեսական գոտու տարածքում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ռեժիմը: Պարկի տնտեսական գոտու պահպանության ռեժիմի առանձնահատկություններից են`

1) կեղտաջրեր առաջացնող օբյեկտների շահագործման բացառումը` առանց կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման.

2) բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

(18-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

VII. ՊԱՐԿԻ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

19. Պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված օգտագործման ձևերը: Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում թույլատրվում են`

1) արգելոցների ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առավելագույնը` 2 հատ, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը.

2) արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

3) տարածքի սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

(19-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

20. Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով:

(20-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

21. Արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին, ժամը 1000-1800-ն` կազմակերպության կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

(21-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

VIII. ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

22. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Ռեկրեացիոն գոտու տարածքներում թույլատրվում են`

1) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

2) բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

3) տվյալ տարածքի համար սահմանված քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կապիտալ շինարարությունը:

(22-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

23. Ռեկրեացիոն գոտու մուտքն ազատ է:

(23-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

24. Ռեկրեացիոն գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

(24-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

25. Ռեկրեացիոն գոտու տարածքում գտնվող սեփականատերերն իրենց տարածքների օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:

(25-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

26. Ռեկրեացիոն գոտում քաղաքացիների կարճատև հանգիստն անվճար է, եթե նրանք չեն օգտվում ռեկրեացիոն գոտու տարածքում մատուցվող սպասարկման ծառայություններից:

(26-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

IX. ՊԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

27. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված օգտագործման ձևերը: Տնտեսական գոտու տարածքներում թույլատրվում են`

1) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

2) կազմակերպության կողմից սահմանված վայրերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունագործական նպատակներով ձկնորսությունը և խեցգետնաորսությունը, կողմնակի անտառօգտագործումը և անտառշահագործումը, այդ թվում` հատապտուղների, սերմերի, տնտեսական արժեք ներկայացնող բուսատեսակների, թափուկի հավաքը, խոտհունձը, ինչպես նաև մեղվապահության նպատակով տարածքների վարձակալության տրամադրումը.

3) կառավարման պլանում անտառային ֆոնդի գույքագրման տվյալների հիման վրա տարեկան կտրվածքով սանիտարական և խնամքի հատումների հատատեղերի հատկացումը.

4) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

5) տրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված վայրերում մուտքն ու կանգառը.

6) առանձնացված վայրերում վրանների տեղադրումը և խարույկ վառելը.

7) առանձնացված վայրերում սիրողական և մարզական ձկնորսությունը.

8) տվյալ տարածքի համար սահմանված քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կապիտալ շինարարությունը:

(27-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

28. Տնտեսական գոտու մուտքն ազատ է:

(28-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

29. Տնտեսական գոտու վարձակալված տարածքներում քաղաքաշինական գործունեությունը թույլատրվում է իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

(29-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

30. Տնտեսական գոտու տարածքում գտնվող սեփականատերերն իրենց տարածքների օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:

(30-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

31. Տնտեսական գոտում քաղաքացիների կարճատև հանգիստն անվճար է, եթե նրանք չեն օգտվում տնտեսական գոտու տարածքում մատուցվող սպասարկման ծառայություններից:

(31-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

(հավելվածը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(1-ին կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

(2-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

(3-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

4. Կազմակերպությունը «Դիլիջան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) տարածքում ապահովում է պարկի կանոնադրությամբ ամրագրված պահանջների կատարումը:

(4-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

6. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация "Национальный парк "Дилижан".

4) ռուսերեն կրճատ` ГНКО НП "Дилижан".

5) անգլերեն լրիվ` Dilijan national Park, State Non-Commercial Organization.

6) անգլերեն կրճատ` Dilijan NP SNCO:

(6-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

7. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան:

(7-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

1) ապահովում է Աղստև և Գետիկ գետերի ավազաններում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության և մշակութային ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

2) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

3) իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են պարկի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ ու տրամադրվում է տեղեկատվություն.

4) ապահովում է ճանաչողական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների ճանաչողական էքսկուրսիաներ), ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

5) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

6) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.

7) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված դրույթների կատարումը.

8) իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

9) նպաստում է ճանաչողական զբոսաշրջության և դրա հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպմանը.

10) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

11) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(8-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաբանական պաշարների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային պաշարների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) սանիտարական և խնամքի հատումների իրականացման արդյունքում առաջացած բնափայտի մթերում, վերամշակում և իրացում.

3) երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.

4) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, ուտելի բույսերի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

5) էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

6) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

7) քաղաքացիների հանգստի ու զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

8) պարկին վերաբերող գովազդի կազմակերպում և իրականացում.

9) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

10) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն:

(9-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

10. Ըստ տարածքագործառնական գոտիների` կազմակերպության գործունեության առարկան ընդգրկում է`

1) արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքներում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության և քաղաքացիների հանգստի հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը.

2) ռեկրեացիոն գոտու տարածքում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության և քաղաքացիների հանգստի հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը (քաղաքացիների երկարատև և կարճատև հանգստի, վրանային և ոչ հիմնական շինություն հանդիսացող տնակային տնտեսությունների, սիրողական ձկնորսության կազմակերպում), տարածքների, շենքերի, շինությունների և շարժական գույքի վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքների կառուցապատման թույլտվությունը, սանիտարական և խնամքի ծառահատումների իրականացման արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ կենսապաշարների մթերումը, դրանց և դրանցից պատրաստված արտադրանքի (պահածոներ, հյութեր և այլն) իրացումը, տրասնպորտային միջոցների մուտքի և կանգառի նպատակով հատուկ առանձնացված և կահավորված վայրերում տրանսպորտային միջոցների կանգառի (պահպանության) գծով վճարովի ծառայությունների մատուցումը.

3) տնտեսական գոտու տարածքում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը, մոնիթորինգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպումն ու իրականացումը, պարկի արգելոցային, արգելավայրային և ռեկրեացիոն գոտիներին անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքների, շենքերի, շինությունների և շարժական գույքի վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը, տարածքների կառուցապատման թույլտվությունը, տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման կազմակերպումն ու իրացումը, սանիտարական և խնամքի ծառահատումների իրականացման արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ կենսապաշարների մթերումը, դրանց և դրանցից պատրաստված արտադրանքի (պահածոներ, հյութեր և այլն) իրացումը, հուշանվերների արտադրությունը և ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը:

(10-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

11. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

(11-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ) և գործադիր մարմինը` տնօրենը:

(12-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն, փոփ. 08.09.11 N 1310-Ն)

13. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(13-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

14. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(14-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

14.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:

(14.1 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) օրենքով սահմանված կարգով կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

2) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

3) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

5) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

6) կազմակերպությանն ամրացված` պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) կազմակերպությանն ամրացված գույքի վարձակալության, կառուցապատման հանձնման վերաբերյալ համաձայնություն տալը.

8) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

9) կազմակերպության տեղամասերի պահաբաժինների պահպանությունն իրականացնող անձնակազմի թվաքանակի հաշվարկման նորմաների սահմանումը.

10) կազմակերպության հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմի աշխատավարձերի հաշվարկման և խրախուսման չափորոշիչների սահմանումը.

11) պարկում շուրջօրյա հսկողության համակարգի ներդրման և իրականացման կարգի հաստատումը.

12) կազմակերպության լուծարային հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

13) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

(15-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

15.1. Խորհրդի լիազորություններն են`

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

2) ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

3) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) իր աշխատակարգի հաստատումը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

9) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

10) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(15.1 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

(15.2 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

(15.3 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

(15.4 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

(15.5 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

16. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:

(16-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

17. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(17-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն, 08.09.11 N 1310-Ն)

18. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(18-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

19. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

(19-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

20. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու` պարտականությունները չկատարելու համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառած վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի համար կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կրում է գույքային պատասխանատվություն:

(20-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

21. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(21-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն, փոփ. 08.09.11 N 1310-Ն)

22. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի ղեկավարի համաձայնությամբ, այդ լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալներից մեկը:

(22-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

23. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են լիազորված պետական մարմնի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում:

(23-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

24. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են տնօրենի կողմից` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

(24-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

25. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.

9) սահմանում է կազմակերպության աշխատողների ծառայողական պարտականությունները.

10) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) ստեղծում է խորհրդատվական մարմին, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և հաստատում դրանց գործունեության կանոնակարգերը.

12) սահմանում է կազմակերպության ներքին աշխատանքային կարգապահական կանոնները.

13) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության տեղամասերի պահաբաժինների պահպանությունն իրականացնող անձնակազմի թվի հաշվարկման նորմաները, կազմակերպության հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմի աշխատավարձերի հաշվարկման և խրախուսման չափորոշիչները.

14) ապահովում է կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը.

15) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

16) իրականացնում է կազմակերպության կողմից կնքված պայմանագրերի կատարման հսկողություն.

17) կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում, կազմակերպությունում գործող խրախուսման կամ պարգևատրման կարգի համաձայն, աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ` պարգևատրումներ.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պարկի ռեժիմի խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

(25-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

26. Պարկի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության բաժնի և կազմակերպության տարածքային տեղամասերի միջոցով:

(26-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

27. Պահպանության բաժնի պետը ի պաշտոնե կազմակերպության տնօրենի տեղակալ է:

(27-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

28. Պարկի պահպանության ծառայության աշխատողները`

1) ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պարկի և սույն կանոնադրություններով, ինչպես նաև պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն ու տնտեսական գոտիների կանոնակարգերով սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը պարկի տարածքում.

2) ստուգում են պարկի արգելոցային և արգելավայրային տարածքներ մուտք գործող անձանց անցագրերը.

3) կանխում են պարկի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների ռեժիմները, խախտող ցանկացած գործողություն.

4) կազմում են պարկի պահպանության ռեժիմի խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար.

5) պահպանության ռեժիմը խախտող անձի բացակայության դեպքում վերցնում են իրավախախտման գործիք (որսամիջոցներ) կամ անմիջական օբյեկտ (որս, բնափայտ) հանդիսացող իրերը.

6) ապահովում են պարկի պահպանական գոտու տարածքում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը:

(28-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

29. Պարկի պահպանության ծառայության աշխատողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն կրելու համազգեստ և օգտվելու քաղաքացիական ու ծառայողական զենքից:

(29-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

30. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանությունն իրականացնող աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

(30-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

31. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտությունները, մոնիթորինգը և կադաստրի վարումն ուղղված են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնական երևույթների և էկոլոգիական իրավիճակի կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը:

(31-րդ կետը լրաց. 09.11.05 N 2017-Ն, խմբ. 27.04.06 N 790-Ն, 26.06.09 N 724-Ն)

32. Գիտահետազոտական աշխատանքները, մոնիթորինգը և կադաստրի վարումը կազմակերպում է գիտության գծով կազմակերպության տնօրենի տեղակալը:

(32-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

33. Գիտահետազոտական աշխատանքները`

1) իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև ազգային ու միջազգային դոնոր կազմակերպությունների, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին.

2) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, պայմանագրային հիմունքներով կարող են իրականացվել այլ կազմակերպությունների և մասնագետների կողմից.

3) նպատակաուղղված են պարկի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության և օգտագործման ձևերի ու մեթոդների մշակմանը, հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրությանը, գիտական և գիտաճանաչողական նյութերի պատրաստմանն ու հրատարակմանը:

(33-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

34. Մոնիթորինգը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.

2) նպատակաուղղված է կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտմանը, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատմանն ու կանխատեսմանը, բնական և մարդածին գործոնների ազդեցության բացահայտմանը.

3) իրականացվում է ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծված դիտարկման ցանցում, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ: Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագիծը մշակում է կազմակերպությունը և ներկայացնում լիազորված պետական մարմնի հաստատմանը:

(34-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

35. Կադաստրի վարումը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.

2) նպատակաուղղված է գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրմանն ու դասակարգմանը, տարածքների և բնական պաշարների օգտագործման հաշվառմանը, ամփոփմանը և վերլուծմանը, տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտմանը.

3) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա` տվյալները գրանցելով գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում:

(35-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

36. Կազմակերպությունն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

(36-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

37. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

(37-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

38. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթը, հիմնադրի կողմից սահմանված կարգով, օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

(38-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

39. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման համար արգելոցային և արգելավայրային գոտիներ մուտքի վճարը սահմանվում է կազմակերպության և համապատասխան ուսումնական հաստատության միջև ստորագրված պայմանագրով:

(39-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

40. Արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք մուտք գործելու համար`

1) իրավաբանական անձինք նախապես դիմում են ներկայացնում կազմակերպությանը` մուտքի անցագիր ձեռք բերելու համար, որում պետք է ներառվեն տեղեկություններ տարածք մուտք գործելու նպատակի, ժամանակի և մուտք գործող անձանց թվի վերաբերյալ.

2) զբոսաշրջային կազմակերպությունները նախապես կարող են կնքել պայմանագրեր` զբոսաշրջությունը կազմակերպելու համար.

3) ֆիզիկական անձինք տարածք մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը մուծելուց և կազմակերպության կողմից անցագիր ստանալուց հետո.

4) սահմանված մուտքավճարներն իրավաբանական անձինք նախապես մուծում են կազմակերպության բանկային հաշվեհամարին, իսկ ֆիզիկական անձինք` ինչպես բանկային հաշվեհամարին, այնպես էլ արգելոցի և արգելավայրի անցակետերում:

(40-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

41. Կազմակերպությունն արգելոցային և արգելավայրային գոտիների տարածք ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտք գործելու համար տպագրում է տարբերակված անցագրեր:

(41-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

42. Մուտքն արգելոցի կամ արգելավայրի տարածք թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան աշխատողի ուղեկցությամբ:

(42-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

43. Արգելոցի կամ արգելավայրի տարածք մուտք գործողները սահմանված կարգով գրանցվում են արգելոցի կամ արգելավայրի մուտքի գրանցամատյանում: Գրանցամատյանի վարումն իրականացնում է կազմակերպությունը:

(43-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

44. Ռեկրեացիոն և տնտեսական գոտու տարածքներից հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքը տրամադրվում է կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Ռեկրեացիոն գոտու տարածքներից հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերը կնքվում են կազմակերպության հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(44-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

45. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքների հետ կապված փոխհարաբերությունները կարգավորվում են կազմակերպության և համայնքի միջև կնքված պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(45-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

46. Պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում առկա սեփականատերերի և կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(46-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

47. Պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների ազատ տարածքներում (վարձակալության չտրամադրված և այլ սեփականատերերի չպատկանող), զբոսաշրջային գործունեություն իրականացնելու համար, զբոսաշրջային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապես պայմանագիր են կնքում կազմակերպության հետ:

(47-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

48. Կողմնակի անտառօգտագործման և անտառշահագործման նպատակով տնտեսական գոտու տարածքները կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև հինգ տարի ժամկետով` հիմք ընդունելով պարկի կառավարման պլանում անտառգույքագրման և կենսաբանական պաշարների գնահատման տվյալները: Մեղվապահության նպատակով տարածքները կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով:

(48-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

49. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

(49-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

50. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

(50-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

51. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(51-րդ կետը խմբ. 26.06.09 N 724-Ն)

(հավելվածը խմբ. 26.06.09 N 724-Ն, փոփ., լրաց. խմբ. 08.09.11 N 1310-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ)

 

Գույքի անվանումը

2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ

քանակը
(հատ)

գումարը
(դրամ)

Կահույքի լրակազմ (կոմպլեկտ), (գրասեղան, սեղանիկ)

2

2800

Նիստերի սեղան

3

2600

Գրասեղան

8

5600

Գրապահարան

5

3400

Աթոռներ

50

1000

Պահարանների լրակազմ

1

1000

Հեռախոս. կապի լրակազմ

1

100000

Ամբիոն

1

500

Գրամեքենա «Ուկրաինա»

2

3400

Գրամեքենա «Լիստվիցա»

1

2200

Լուսամփոփ (ջահ)

2

1500

Էլ. շարժիչ (բենզ.)

1

74900

Նավթամթերքի լցավորման աշտարակ (կոլոնկա)

3

600

Նավթամթերքի տարողություն

4

6700

Էլ. էներգ. կուտակիչ. ենթակայան

1

2100

Էլ. եռակցման ապարատ

1

4500

Մետաղյա դարպաս

1

1000

Վերամբարձ կռունկ

1

900

Տրակտոր ԴՏ-75

5

579500

Տրակտոր  Տ-40

1

4100

Գութան ՊՊ-30

1

500

Փոցխ` տրակտորի

1

800

Մոտոպոմպ

1

500

Ավտոմեքենա «ԳԱԶ-66»

4

92100

Ավտոմեքենա «ԿԱՎԶ»

1

21100

Ավտոմեքենա «ԳԱԶ-53»

2

27300

Ավտոմեքենա «ԻԺ-27»

2

26000

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469»

1

9700

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-451»

1

16800

Ավտոմեքենա «ԶԻԼ-157»

1

19100

Մոտոցիկլ «Դնեպր»

2

16700

Փայտամշակման հաստոց

1

900

Սղոց ռ/634-բ

1

1322900

Ընդամենը

113

2352700

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ)

 

Գույքի անվանումը

2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ

քանակը (հատ)

գումարը (դրամ)

Գազի սարք

1

139

Հոսանահատիչ (ռուբիլնիկ)

1

16000

Կրակմարիչ

5

50000

Տրակտորի թողարկման շարժիչ (պուսկաչ)

1

75000

Պահպանակ (նակլադկա) 503501106

5

40

Պահպանակ 5135001105

2

16

Պահպանակ 3500700200

10

154

Լծակիկ (ռիչաժոկ)

7

56

Հեռախոս

7

350

Երկաթյա պահարան

9

540

Կախիչ` հայելիով

3

135

Գրքերի պահարան

2

540

Սեղան

1

77

Գրասեղան

2

274

Հեռախոսների լրակազմ

6

27679

Օդաջեռուցիչ (կալորիֆեր)

2

20000

Վառարան

8

88000

Ընդամենը

72

279000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 920-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Անվանումը

Քանակը
(հատ)

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

Գրասենյակի շենք

1

733700

Ծածկ (գարաժ)` մեքենայի համար` 6 տեղ

1

120600

Չորանոց

1

16700

Անասնագոմ

1

17200

Ընդամենը

4

888200

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան