Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 19

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության՝ կից ներկայացվող հիմնական ուղղությունները (այսուհետ՝ հիմնական ուղղություններ) և իրականացման փուլերը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝

տրանսպորտի զարգացման բնագավառում կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային ռազմավարություններ (պլաններ, ծրագրեր) պատրաստելիս և իրականացնելիս հաշվի առնել հիմնական ուղղությունները,

միջոցներ ձեռնարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումներ կատարելիս մինչև 2025 թվականն առկա սահմանափակումները հանելու կապակցությամբ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝

ապահովել Հիմնական ուղղությունների հաջորդական փուլային իրականացումն այն միջոցառումների («ճանապարհային քարտեզներ») պլանների հիման վրա, որոնք յուրաքանչյուր երեք տարվա համար հաստատվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից՝ հաշվի առնելով դրանցում այն միջոցառումների հնարավոր ընդգրկումը, որոնք դուրս են համապատասխան եռամյա ժամանակաշրջանից, ինչպես նաև այն պլանները, որոնք տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա ստեղծելիս թույլատրում են անդամ պետությունների կողմից դրանց իրականացման համար տարբեր արագությունների հնարավորություն։

մշակել օդային տրանսպորտի հարցերով միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ») (նշելով հստակ փուլերը, միջոցառումները և ժամկետները), և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

մշակել Հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ») (նշելով հստակ փուլերը, միջոցառումները և ժամկետները), և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի
2016 թվականի դեկտեմբերի 26-ի
թիվ 19 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան