Գլխավոր տեղեկություն
Համար
N 1454-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2017-25.03.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2017 թվականի N 1454-Ա

 

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունոմ ծխելու դեմ պայքարի կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ձևավորման նպատակով`

1. Ստեղծել ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 11
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2017 թ.

դեկտեմբերի 11-ի N 1454
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Լ. Ալթունյան

- ՀՀ առողջապահության նախարար
  (հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Դավթյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

   

Դ. Կարապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

   

Ն. Տեր-Վարդանյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

   

Կ. Իսախանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   

Է. Տարասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

   

Ա. Բադալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

   

Ա. Սաքապետոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Գ. Համբարձումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Դ. Օհանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ
(համաձայնությամբ)

   

Դ. Համբարձումյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

   

Ա. Բազարչյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Ք. Գյուրջյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2017 թ.

դեկտեմբերի 11-ի N 1454
որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի գործունեության նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի գործողությունների կարգավորմանն ուղղված քաղաքականության իրականացման գործընթացներին օժանդակելը.

2) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարին ուղղված գործողությունների իրականացման գնահատումը.

3) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը,

4) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացմանն ուղղված քաղաքականության ռազմավարությանը վերաբերող այլ հարցերի քննարկումը.

5) գերակա խնդիրների վերհանումը:

4. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման միջոցառումների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ.

2) ապահովել պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցներում ծխելու դեմ պայքարի գործողությունների ներդրման իրականացումը.

3) տարեկան պարբերականությամբ ամփոփել ծխելու դեմ պայքարի գործողություններին ուղղված միջոցառումների մշտադիտարկման, գնահատման և կատարված աշխատանքները.

4) ամրապնդել ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ մարմինների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներգրավվածությունը և համագործակցությունը:

5. Հանձնաժողովն իր հիմնական նպատակներին համապատասխան`

1) կազմակերպում է ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումների ներդրման ընթացքում ծագած հարցերի քննարկման նպատակով խորհրդաժողովներ, հանդիպումներ.

2) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացմանն ուղղված միջոցառումներին.

3) օժանդակում է Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի միջոցառումների ներդրմանը` պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմինների կողմից.

4) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ մշտադիտարկման, գնահատման և իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի պատրաստումը և հրապարակումը.

5) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխությունները և լրացումները:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է ի պաշտոնե:

7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

9. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող քննարկմանը կարող են հրավիրվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ` խորհրդատվական ձայնի իրավունքով:

11. Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերին հանձնաժողովի հրավերով կարող են մաuնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրաuենյակների ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով: Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ և խորհրդատվական ձայնի իրավունքով:

12. Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան մասնագետների, տալ նրանց հանձնարարականներ: Աշխատանքային խումբը կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողովին:

13. Հանձնաժողովն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

14. Քվեարկության ընթացքում ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Ընդ որում, օրակարգը պետք է քննարկվի նաև հանձնաժողովի կողմից և նախագահի ստորագրությամբ հաստատվի հանձնաժողովի անդամների քվեարկության հիման վրա: Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:

16. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

17. Հանձնաժողովի նիստի օրակարգը, նիստում քննարկվելիք հարցերը, դրանց վերաբերյալ նյութերը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի նիստի գումարման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստերի գումարման դեպքում` մեկ աշխատանքային օր առաջ, էլեկտրոնային եղանակով ներկայացվում է հանձնաժողովի բոլոր անդամներին:

18. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչատեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:

 

V. ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

 19. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

20. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

21. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

22. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հանձնաժողովի անդամներին:

23. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ու նիստերի արձանագրությունները.

4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

5) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

25. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

26. Հանձնաժողովի անդամները՝

1) իրավունք ունեն`

ա. ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար,

բ. հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր առաջարկություն,

գ. ներկայացնելու հանձնաժողովի որոշումների վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը: Դրա մասին արձանագրության մեջ կատարվում է գրառում.

2) պարտավոր են`

ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

բ. մասնակցել որոշումների ընդունման համար քվեարկությանը,

գ. կատարել հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի ու նրա նախագահի հանձնարարականները,

դ. ստորագրել հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

27. Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է`

1) հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

5) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

 

VII. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2022, N 293-Ա 25.03.2022, N 1454-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան