Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.12.06/11(96) Հոդ.24
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
29.11.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

29 նոյեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 72-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը /հ.30/3 շենքի հարող հատված/ անվանակոչել Լեոնիդ Ազգալդյան փողոց։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան